Բրյանսկի Ա. Տոլստոյի անվան դրամայի մարզային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրյանսկի Ա. Տոլստոյի անվան դրամայի մարզային թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԲրյանսկի մարզ և Բրյանսկ
Հիմնադրման ամսաթիվ1926 և նոյեմբերի 7, 1926
Անվանված էԱլեքսեյ Կոնստանտինովիչ Տոլստոյ
ՃարտարապետԱլեքսանդր Գրինբերգ
Կայքbrtd.su
 Bryansk Drama Theater Վիքիպահեստում

Բրյանսկի Ա. Տոլստոյի անվան դրամայի մարզային թատրոն (ռուս.՝ Брянский областной театр драмы имени А. К. Толстого), դրամատիկական թատրոն Բրյանսկ քաղաքում, Բրյանսկի մարզի ամենահին թատրոնը, որը հիմնադրվել է 1962 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյանսկի դրամատիկական թատրոնի (պետթատրոնի) բացումը տեղի է ունեցել 1926 թվականի նոյեմբերի 7-ին, որը համընկնում է Հոկտեմբերյան հեղափոխության 9-րդ ամյակի հետ։ Այդ ժամանակ պարտադիր հանդիսավոր հավաքից հետո ներկայացվել է Նիկոլայ Լերնարի «Նիկոլայ I-ին» («Դեկաբրիստներ») պիեսի բեմադրությունը։ Նույն ներկայացմամբ է բացվել նաև առաջին թատերաշրջանը նոյեմբերի 14-ին[1]։

Մոսկվացի ճարտարապետ-կոնստրուկտիվիստ Ալեքսանդր Գրինբերգի նաախագծով 1926 թվականի գարնանը բացվել է «Խորհրդային պալատի» և «Կոնգրեսի պալատի» շենքերի համալիրները, իսկ հուլիսի 29-ին Բրյանսկի մարզի գործադիր կոմիտեն հրապարակել է «Համագումարների տունը համագումարների միջև ժամանակահատվածում թատրոնի կողմից օգտագործվելու մասին» որոշումը[2]։

Թատրոնի առաջին թատերախումբը, որը բաղկացած էր 25 դերասանից և 12 տեխնիկական անձնակազմից, ղեկավարվում էր գեղարվեստական ղեկավար Մ. Կաշիրինի և գլխավոր ռեժիսոր Վ. Չիրկինի կողմից։

Մոսկվայում ձմեռային թատերաշրջանի «պրոլետարական կոչով» հավաքագրված «Բրյանսկի պետթատրոնի» առաջին դերասանները դրամատիկական բեմի հայտնի վարպետներ Ն. Ալեքսանդրովա-Ֆոկը, Օ. Անդրեևան, Տ. Սնեժինսկայան, Սերգեյ Կարնովիչ-Վալուան, Պ. Կոշևսկին, Ն. Կիսել-Զագորյանսկին, Վ. Օրլինսկին, Վ. Չիրկինն էին[2]։

Թատրոնի առաջին դերասանների թվում էր Մոսկվայի Կամերային թատրոնի հայտնի դրամատիկական դերասանուհի Ավգուստա Միկլաշևսկայան` «մտախոհ աչքերով կինը», Սերգեյ Եսենինի սիրելին, որին նա նվիրել է իր յոթ բանաստեղծություն «Խուլիգանի սերը» շարքից[3]։

1920-ական թվականներին թատրոնի խաղացանկը բաղկացած էր Վիլյամ Շեքսպիրի, Ֆրիդրիխ Շիլլերի, Ալեքսանդր Օստրովսկու, Միխայիլ Լերմոնտովի, Նիկոլայ Գոգոլի, Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկիի պիեսներից։

Հաճախակի էին նաև հայտնի դերասանների հյուրախաղային այցերը։ Նրանց թվում էին Օլգա Կնիպպեր-Չեխովան, օպերային երգիչ Ալեքսանդր Պիրոգովը և օպերային երգչուհի Լիդիա Ռուսլանովան[4]։

1941 թվականի հուլիսի 22-ին Հայրենական մեծ պատերազմի սկսվելու ժամանակ, թատրոնի թատերախումբը հյուրախաղերով հանդես էր գալիս Գրոդնո քաղաքում։ Պատերազամի առաջին օրերին շատ դերասաններ գնացել էին ճակատ` մասնակցելու պարտիզանական շարժմանը։ Գրոդնոյում հյուրախաղերի 70 մասնակիցներին Բրյանսկ են վերադարձել 11-ը, մնացածը մահացել են կամ անհետ կորել։ Գեղարվեստական ղեկավար Ի. Վոլինը, դերասաններ Ս. Գունդոբինան, Ս. Լևիցկին, երաժշտական մասի ղեկավար Մ. Կորնգոլդը գնդակահարվել են։

Քաղաքի շրջափակման ժամանակ Բրյանսկի թատրոնը կոչվել է «Գերմանական», որտեղ բեմադրվել են ներկայացումներ` հիմնականում զինվորների և վերմախտի սպաների համար։ 1943 թվականին նահանջի ժամանակ թատրոնի շենքը ականապատվել է. այն պայթել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի ուժերի կողմից քաղաքի ազատագրումից հետո և թատրոնին հսկայական նյութական վնաս է պատճառել։ Վնասվել են դեկորացիաները, հանդերձարանը, բուտոֆորիան, կահույքը և երաժշտական գործիքները։ Ամբողջ սարքավորումները ոչնչացվել են։ Պատճառած վնասը գնահատվել է 190 000 ռուբլի[2]։

1944 թվականի սեպտեմբերի 2-ին Բրյանսկի մարզային շրջանային ղեկավարությունը որոշում է ընդունել «Բրյանսկի մարզի դրամատիկական թատրոնի ստեղծման մասին» որոշումը։ Նոր թատերախումբը ձևավորվել է Նոգինսկի քաղաքային դրամատիկական թատրոնի կոլեկտիվից, և մինչև քաղաքային շենքի վերակագնումը, տեղակայվել է Բեժիցայում, «Տեխնիկայի տան» շենքում[4]։

1949 թվականի աշնանն ավարտվել է թատրոնի շենքի վերակառուցումը, և «Բրյանսկի մարզային դրամատիկական թատրոնը» բացել է նոր թատերաշրջան։

Հետպատերազման շրջանում թատրոնի հիմնական խաղացանկը ռազմահայրենասիրական թեման էր` «Ռուս մարդիկ» (Կոնստանտին Սիմոնով), «Անմահության ճանապարհը» (Գ. Տովստոնոգով և Վ. Բրագին), «Տարեգրության տարիները» (Ա. Արբուզով), «Սոխակի գիշերը» (Վ. Եժով), «Իսկ լուսաբացներն այստեղ հանգիստ են» (Բ. Վասիլև), «Բրյանսկի անտառը խստորեն աղմկում է» (Ա. Սեմյոնով), «Պարոն քաղաքապետ» (Պ. Լուչին), «Ներխուժում» (Լ. Լեոնով), «Ափ» (Յուրի Բոնդարև), «Շարքայինները» (Ա. Դուդարև), «Կեչու ճյուղ» (Յու. Վիբզոր)։

Հայտնի է դարձել 1960 թվականի ռեժիսոր Մ. Լյաշենկոյի բեմադրած «Բրյանսկի անտառային արձագանքը» ներկայացումը, որին մասնակցում էին ճակատային գծի դերասանները։ Ներկայացումը բեմադրվել է ավելի քան 20 տարի, ցուցադրվել է Մոսկվայում և Կենտրոնական հեռուստատեսությամբ։ Բեմադրվել են նաև մի շարք այլ ներկայացումներ, որոնք հայտնի են դարձել ԽՍՀՄ-ում[5]։

1996 թվականին, իր 70-ամյակի կապակցությամբ թատրոնը ներկայացում է բեմադրել ըստ Ալեքսեյ Տոլստոյի «Արծաթե իշխան» վեպի, ում անունը կրում է թատրոնը[4]։

2007 թվականին անցկացվել է թատրոնի տեխնիկական վերակառուցում։

երկար տարիներ թատրոնում աշխատել է ՌԽԴՍՀ ժողովրդական արտիստ Մարինա Ալեքսանդրովնան` այստեղ ծառայելով մոտ 50 տարի։ Բրյանսկի թատրոնի բեմում խաղացել է ավելի քան 120 դեր և լավ հայտնի է եղել թատրոնի հանդիսատեսին։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցած տարիների հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ.

  • Իոսիֆ Կամիշև

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ.

  • Միխայիլ Կրիվոնոսով
  • Ալեքսանդր Կուլկին
  • Միխայիլ Լավրուշին
  • Վլադիմիր Մուսատով
  • Վենիամին Պրախորով
  • Սվետլանա Րյազանցևա
  • Սվետլանա Սիրյանայա
  • Մարիա Ֆինոգենովա
  • Լյուդմիլա Շլյանցևա

--- 20.01.2019 թվականի դրությամբ[6]

Թատերախմբի և թատրոնի անձնակազմի ամբողջական կազմին, խաղացանկի օրացույցին կարելի է ծանոթանալ թատրոնի պաշտոնական կայքում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гаврилова-Эрнст М. А Моя жизнь в театре и дома (страницы воспоминаний). — Брянск, 2006. — 160 с.
  • Миклашевская А. Л. Авторы воспоминаний: А. Л. Миклашевская // Воспоминания о Сергее Есенине / Под редакцией Ю. Л. Прокушева. Предисловие С. П. Кошечкина и Ю. Л. Прокушева. — Изд. 2-е. — Կաղապար:M.: Московский рабочий, 1975. — 512 с.

Հոդվածներ և հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Брянский областной ордена Трудового Красного Знамени театр драмы им. А. К. Толстого» (ռուսերեն). Официальный сайт. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  • «Перечень государственных учреждений культуры Брянской области» (ռուսերեն). Департамент культуры Брянской области. 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  • «Премьера в Драме». Новости Культуры. ГТРК «Брянск». 2016 թ․ փետրվարի 8. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյանսկի Ա. Տոլստոյի անվան դրամայի մարզային թատրոն» հոդվածին։