Օլգա Կնիպպեր-Չեխովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Knipper 2.jpg

Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովա (1868 - 1959 թվականին), ռուս սովետական դերասանուհի։ ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937 թ.)։ Ա. Պ. Չեխովի կինը։ 1898 թ. ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոն։ Առաջին ներկայացման մեջ (Ա. Կ. Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան») խաղացել է Իրինա թագուհու դերը։ Առաջինն է մարմնավորել չեխովյան կանանց կերպարները՝ Արկադինա («Ճայ», 1898 թ.), Ելենա Անդրեևնա («Քեռի Վանյա», 1899 թ.), Մաշա («Երեք քույր»), Ռանևսկայա («Բալենու այգին»), Սառա («Իվանով», երեքն էլ՝ 1901 թ.)։ Լավագույն դերերից են նաև Նաստյան, Ելենան (Մաքսիմ Գորկու «Հատակում», «Քաղքենիներ», 1902 թ.), Աննա Մաարը (Հաուպտմանի «Միայնակ մարդիկ», 1899 թ.)։ Սովետական շրջանում խաղացել է՝ կոմսուհի Չարսկայա («Հարություն», ըստ Լև Տոլստոյի, 1930 թ.), Պոլինա Բարդինա (Գորկու «Թշնամիներ», 1935 թ.) և այլն։ Արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի (1943 թվական)։ Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովան Ռտնեսկայայի դերում (Ա. Չեխովի «Բալենու այգին », 1901 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png