Բութ Թարկինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բութ Թարկինգտոն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1869(1869-07-29)[1][2][3][…]
ԾննդավայրԻնդիանապոլիս, ԱՄՆ[4]
Մահացել էմայիսի 19, 1946(1946-05-19)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրԻնդիանապոլիս, ԱՄՆ[4]
ԳերեզմանՔրաուն Հիլ Սեմեթերի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Պերդյու համալսարան, Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում և Shortridge High School?
Մասնագիտությունդրամատուրգ, վիպասան, գրող, սցենարիստ, մանկագիր և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններmember of the Indiana House of Representatives?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Booth Tarkington Վիքիպահեստում

Նյուտոն Բութ Թարկինգտոն (որոշ թարգմանություններով Թարկինտոն, անգլ.՝ Newton Booth Tarkington, հուլիսի 29, 1869(1869-07-29)[1][2][3][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[4] - մայիսի 19, 1946(1946-05-19)[1][2][3][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, որի ստեղծագործությունները բարձր էին գնահատվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ քսաներորդ դարի առաջին կեսին։ Երեք գրողներից մեկն է, որը Ուիլյամ Ֆոլքների և Ջոն Ափդայկի հետ միասին Պուլիտցերյան մրցանակը ստացել է մեկ անգամից ավելի։ Մինչև 1960 թվականը Թարկինգտոնի ստեղծագործությունները էկրանարկվել են 57 անգամ, իսկ դրանից հետո՝ մեկ անգամ։ Ռուս ընթերցողին հիմնականում հայտնի է 12-ամյա Պենրոդ Սքոֆիլդի մասին եռերգությունը, որն ուղղված է մոտավորապես նույն տարիքի ընթերցողներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում՝ հարուստ ընտանիքում։ Նրա մորեղբայրը՝ Նյուտոն Բութը՝ Կալիֆոռնիայի նահանգապետն էր (հենց նրա պատվին անվանեցին ապագա գրողին), մյուս ազգականը՝ Ջեյմս Վուդվորթը՝ Չիկագոյի քաղաքապետն էր։ Բութ Թարկինգտոնը սկզբում սովորել է Ինդիանապոլիսի միջնակարգ դպրոցում, այնուհետև Արևելյան ափի մասնավոր գիշերօթիկ դպրոցում (Էքսետերի Ֆիլիպսի ակադեմիայում)։ Որոշ ժամանակ սովորել է Փերդյուի համալսարանում (հետագայում դարձել է նրա հարգարժան բժիշկն ու մեկենասը), այնուհետև Փրինսթոնում, որտեղ նա ընկերացել է ԱՄՆ-ի ապագա նախագահ Վուդրո Վիլսոնի հետ։ Նա ճանաչված էր այն ուսանողների շրջանում, ովքեր նրան անվանում էին «Թարք»։ Նա չի ավարտել համալսարանը, բայց հետագայում դարձել է համալսարանի պատվարժան բժիշկը։ Նաև եղել է Կոլումբիայի համալսարանի հարգարժան բժիշկը։

Թարկինգտոնը խրախուսում էր պահպանողական հայացքները, նրա գրեթե բոլոր ձեռքբերումները նվիրված են իր հարազատ Ամերիկայի Միացյալ Նհանգների Արևմտյան շրջաններին։ Նրա ամենահայտնի վեպերից մեկը The Magnificent Ambersons-ն է, որը նկարահանվել է Օրսոն Ուելսի կողմից։

Թարկինգտոնը ամուսնացել է երկու անգամ, ունեցել է մեկ դուստր, որը շատ վաղ է մահացել։ Իր կյանքի վերջում, տեսողության հետ կապված խնդիրների պատճառով, նա իր աշխատանքնեը թելադրում էր քարտուղարին։ Ապրել է Մեն նահանգի Ինդիանա քաղաքում։ Թաղված է հայրենիքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118801376 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բութ Թարկինգտոն» հոդվածին։