Բութանի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բութանի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԲութան
Նշան🇧🇹
Հարաբերություն3:2
Ընդունված է1969
Գույներդեղին, նարնջագույն, սև և սպիտակ
Պատկերված էԴրուկ և դաշտ

Բութանի ազգային դրոշը , Բութանի Թագավորության պաշտոնական պետական խորհրդանիշներից մեկն։ Ընդունվել է 1969 թվականին։ Դրոշը կազմված է դեղին և նարնջագույն եռանկյուններից և կենտրոնում գտնվող վիշապից։ Դեղին եռանկյունը խորհրդանշում է ժողովրդական ավանդույթ, թագավորի ժամանակավոր կառավարումը։ Նարնջագույն եռանկյունը խորհրդանշում է բուդդիզմը։ Վիշապը բուդդայական խորհրդանիշ է։ Սպիտակ վիշապը խորհրդանշում է մտքի և ներքին գործերի մաքրությունը։ Վիշապի ձեռքում գտնվող 4 թանկարժեք քարերը խորհրդանշում է իրենց հարստությունը և անվտանգություն։