Բերրի կիսալուսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերրի կիսալուսինը

Բերրի կիսալուսին՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանից մեկի պայմանական անվանում է, որը առաջադրվել է Չիկագոյի Համալսարանի հնագետ Ջեյմս Հենրի Բրեսթեդի կողմից 1900 թ.։[1] Քարտեզների վրա տարածաշրջանը ունի կիսալուսին հիշեցնող ձև։

Հարավից սահմանակից է Սաուդյան Արաբիայի, Սիրիական ու հյուսիս-արաբյան անապատներին, հարավ-արևմուտքից՝ Սինային, հարավ-արևմուտքից ողողվում է Միջերկրական ծովի կողմից, նրա հյուսիսին է Տավրոսը և Հայկական լեռնաշխարհը, արևելքին՝ Զագրոսի լեռներն են։ Նրա կազմի մեջ են մտնում Միջագետքը և Լեվանթը՝ պատմական Սիրիան և Պաղեստինը։

Ներկայումս զբաղեցնում է Լիբանանի, Պաղեստինի, Իսրայելի, Սիրիայի, Իրաքի տարածքները, Թուրքիայի հարավ-արևելքը և Հորդանանի հյուսիս-արևմուտք։ Նրա կազմի մեջ հաճախ ներառնում են Եգիպտոսը։

Բերրի կիսալուսինը համարվում է երկրագործության և անասնապահության հայրենիքը, որոնք առաջացել են քարե դարում մոտ 12-10 հազար տարի առաջ։[2] Բերրի կիսալուսինի տարածքում նաև սկիզբ է առել քաղաքակրթությունը[3], և այստեղ են կառուցվել աշխարհի հնագույն քաղաքները՝ օրինակ Յերիխոն։[4]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Ancient Records of Egypt by James Henry Breasted (1922)[1]
  2. Diamond, J. (March 1997). Guns, Germs, and Steel: The Fates of Human Societies. W.W. Norton & Company. ISBN 0-393-03891-2.
  3. Gordon Childe, V., What Happened in History (Penguin, 1942) and Man Makes Himself (Harmondsworth, 1951)
  4. Բրիտանիկա - Յերիխոն