Բերոսոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերոսոս (հին հունարեն՝ Βηροσσος, լատիներեն՝ Berossos, ակկադերեն «Բել-ուցուր» կամ «Բելրիուշու» անվան հելլենականացված ձև) (շուրջ 350/340 — 280/270 թթ. մ.թ.ա.), բաբելոնյան պատմիչ, Բաբելոնում Բել աստծո տաճարի քուրմ, Սելևկյան արքա Անտիոքոս Ա Սոտերի ( մ.թ.ա. 281—261թթ.) ժամանակաից: Բերոսոսը հայտնի է հունարեն լեզվով գրված «Բաբելոնի պատմություն» (Babyloniaka կամ Chaldaika) աշխատությամբ (բաղկացած է 3 գրքից), որտեղ ներկայացնում է Միջագետքի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր օրերը: Բերոսոսի աշխատությունը պահպանվել է հատվածաբար՝ այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Բերոսոսի երկին Եվսեբիոս Կեսարացու միջոցով ծանոթ էր նաև Մովսես Խորենացին: