Բերանն արնոտ մարդակերը էն անբան
Բերանն արնոտ մարդակերը էն անբան | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և քառյակ |
Ժանր | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1918 |
Վիքիդարան | Բերանն արնոտ մարդակերը էն անբան |
«Բերանն արնոտ մարդակերը էն անբան», Հովհաննես Թումանյանի քառյակներից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1918 թվականի նոյեմբերին։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 23֊րդ էջում, այնուհետև 1922 թվականին Թիֆլիսում լույս տեսած Սուրխաթյանի «Գրական գոհարներ» ժողովածուի 498֊րդ էջում և Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 51֊րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 209֊րդ էջում։ Քառյակն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 522.