Արփենիկի ալբոմից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արփենիկի ալբոմից
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
ՀրատարակչությունԳեղարվեստ հանդես
Հրատարակվել է1921
ՎիքիդարանԱրփենիկի ալբոմից

«Արփենիկի ալբոմից», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից` գրված 1917 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1917 թվականի փետրվարի 5-ին։

Արփենիկի ալբոմը և դրա մեջ գտնվող ինքնագիրը պահվում է Թումանյանի ընտանեկան արխիվում, վերնագրված` «Դու չգիտե՞ս»[1]։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1921 թվականին «Գեղարվեստ» ամսագրի 7-րդ հատորում՝ «Արփենիկի ալբոմից» վերնագրով (էջ 66), այնուհետև` Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում «Դու չգիտե՞ս» վերնագրով (էջ 191)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Գեղարվեստ» հանդեսից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 636.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Արփենիկի ալբոմից