Արթյուր Ռեմբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արտյուր Ռեմբոից)
Picto infobox auteur.png
Արթյուր Ռեմբո

px
Arthur Rimbaud

Ծնվել է հոկտեմբերի 24, 1854
Շառլվիլլ, Ֆրանսիա
Մահացել է նոյեմբերի 10, 1891
Մարսել, Ֆրանսիա
Մասնագիտություն պոետ
Ազգություն ֆրանսիացի
Գրական ոճեր սիմվոլիզմ

Ժան Նիկոլա Արթյուր Ռեմբո (ֆր.՝ Jean Nicolas Arthur Rimbaud ) (ծնվ. 1854թ. հոկտեմբերի 24 - մահ. 1891թ. նոյեմբերի 10), ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ։

Կենսագրութուն[խմբագրել]

Ծնվել է 1854 թ.–ին հոկտեմբերի 24-ին հյուսիս–արևելյան Ֆրանսիայի Շառլվիլլ քաղաքում՝ մորական պապի տանը։ Հայրը՝ Ֆրեդերեկ Ռեմբոն, այդ ժամանակ ծառայում էր Լիոնի ֆրանսիական կայազորում՝ ցամաքազորային կապիտանի կոչումով։ Մայրը՝ Վիտալի Գուիֆը Արդենի մանր սեփականատիրական ընտանիքներից մեկին էր պատկանում։ 1862 թ-ին Ռեմբոն Շառլվիլլ քաղաքում ընդունվում է Ռոսսայի դպրոցը։ [1]

Մահացել է 1891 թվականին նոյեմբերի 10-ին Մարսելում։

Պոլ Վերլենը և Արթյուր Ռեմբոն` ձախից նստած (Ֆանտեն-Լատուր-ի յուղանկարը, 1872թ)

Ազդեցություններ[խմբագրել]

Ազդվել է ֆրանսիացի Սիմվոլիստ Բոդլերից, ինչպես նաև, վաղ տարիքում՝ Վիկտոր Հյուգոյից («Որբերը»)։ Ռեմբոյի և Բոդլերի սիմվոլիզմը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի պոեզիայի վրա, այդ թվում՝ Վլադիմիր Վիսոցկու պոեզիայի վրա, իսկ հայ բանաստեղծներից Եղիշե Չարենցի ստեղծագործության վրա։

Ստեղծագործություններ[խմբագրել]

  • «Ժան—Մարիի Ձեռքերը»
  • «Օֆելիա»
  • «Մի եղանակ Դժողքում» (արձակ բանաստեղծություն)
  • «Հարբած նավը»
  • «Սիրավեպ»
  • Նամակներ
  • «Ոջիլ որոնող քույրորը»
  • «Փարիզը վերաբնակեցվում է»
Ռեմբոն Հարար քաղաքում, Եթովպիա մոտ. 1883.

Հայերեն թարգմանությունը[խմբագրել]

  • 1991 թ.-ին Ապոլոն հրատարակչությունը լույս է ընծայել Արթյուր Ռեմբոյի գրականության լիակատար ժողովածուն՝ հայերեն թարգմանությամբ։ Այն ընդգրկում է Ռեմբոյի գրեթե ողջ գրական ժառանգությունը։ բացառություն են կազմում միայն մի քանի անավարտ կամ անարժեք համարվող ստեղծագործոթյուններ, պատանեկան գրչափորձեր։
  • Ռեմբոյի ստեղծագործությունները զետեղված են նաև «Ուսանողի գրադարան» մատենաշարքի Ֆրանսիական պեզիա հատորում։

Այցելեք նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Elizabeth M. Hanson։ My poor Arthur Holt, New York 1960 (անգլ.)
  • Ardengo Soffici։ Arthur Rimbaud Vallecchi, Florenz 2002 (իտալ.)
  • Enid Starkie։ Das Leben des Arthur Rimbaud Matthes & Seitz, Berlin 1990 ISBN 3-88221-765-0 (գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել]

Արթյուր Ռեմբոյի կիսանդրին
Commons-logo.svg

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Արթյուր Ռեմբո, «Բանաստեղծություններ», «Ապոլոն» հրատ., Երևան, 1991, ISBN 5-8079-0255-6