Արծաթի քլորիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արծաթի քլորիդ, AgCl, արծաթի և քլորի քիմիական միացությունը։ Աղաթթվի աղն է։ Բնության մեջ հանդիպում է կերակրգիրիտ միներալի ձևով։ Սպիտակ բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը 457,5°C է, եռմանը՝ 1431°C, խտությունը՝ 5560 կգ/մ³։ Մետաղների նման պլաստիկ է և կարող է գլանվել։ Ջրում գործնականորեն չի լուծվում։ Լուծվում է խիտ աղաթթվում, թիոսուլֆատների և քիչ՝ կերակրի աղի լուծույթներում։ Ամոնիակի հետ առաջացնում է կոմպլեքսային միացություններ, օրինակ՝ [Ag (NH3)3]Cl։ Արծաթի քլորիդը լույսի ազդեցությունից քայքայվում է։ Սովորաբար ստացվում է աղաթթվի կամ նատրիումի քլորիդի և արծաթի նիտրատի լուծույթների փոխազդմամբ։ Որպես լուսազգայուն նյութ օգտագործվում է լուսանկարչական թաղանթներ, ռադարների էկրաններ և ինֆրակարմիր ոսպնյակներ պատրաստելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png