Արծաթի նիտրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արծաթի նիտրատ, AgNO3, ազոտական թթվի արծաթային աղը։ Ունի երկու ձևափոխություն՝ անգույն ռոմբային բյուրեղներ (խտությունը՝ 4352 կգ/մ³, որոնք 159, 8°C–ից բարձր տաքացնելիս փոխարկվում են ռոմբոէդրային ձևին (հալման ջերմաստիճանը՝ 208, 6°C)։ Արծաթի նիտրատը լավ լուծվում է ջրում (100 գ ջրում՝ 69, 5 գ, 20°C–ում), սպիրտում, ացետոնում, քացախաթթվում և այլն։ 300°С–ում քայքայվում է՝ առաջացնելով արծաթ, ազոտ, թթվածին և ազոտի օքսիդներ։ Օրգանական խառնուրդներ չպարունակող արծաթի նիտրատը լույսից չի քայքայվում։ Ջրածինը և այլ վրականգնիչներ արծաթի նիտրատի լուծույթից անջատում են արծաթ, իսկ հալոգենները՝ արծաթի համապատասխան հալոգենիդներ։ Արծաթի նիտրատը ստանում են արծաթի և ազոտական թթվի փոխազդմամբ։ Արտադրական արծաթի նիտրատը սովորաբար պարունակում է պղինձ։ Օգտագործվում է արծաթի մյուս միացությունների, լուսանկարչական նյութերի, հայելիների պատրաստման և արծաթապատման համար, նաև քիմիական անալիզում և բժշկության մեջ որպես հականեխիչ և դաբաղող նյութ («լյապիս»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png