Խորանարդային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրիտի խորանարդային երեք բյուրեղով հանքանյութ։
Խորանարդային պարզագույն համակարգի համակարգչային մոդելը։

Խորանարդային համակարգ, բյուրեղագիտական համակարգ։ Խորանարդային համակարգին բնորոշ է բարձր կարգի համաչափության մի քանի առանցքի և երկրաչափական հաստատունների (a=b=c, α=β=γ=90°) առկայությունը։

Ստորաբաժանվում է համաչափության 5 դասի՝

  • տրիտետրաէդրային
  • դիդոդեկաէդրային
  • հեքսատետրաէդրային
  • տրիօկտաէդրային
  • հեքսաօկտաէդրային։

Խորանարդային համակարգն ունի 15 բյուրեղագիտական պարզ ձև։ Որպես միավոր նիստ ընդունվում է օկտաէդրի կամ տետրաէդրի նիստը։ Խորանարդային համակարգին են պատկանում ալմաստը, ոսկին, սֆալերիտը, գալենիտը, ցինկի, բարիումի, կապարի նիտրատները, նատրիումի քլորիդը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png