Արաքսյան բնդեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաքսյան բնդեռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Թերթիկաբեղավորներ (Melolonthidae)
Ցեղ Tanyproctus
Տեսակ Արաքսյան բնդեռ (T. araxidis)
Միջազգային անվանում
Tanyproctus araxidis

Արաքսյան բնդեռ (լատին․՝ Tanyproctus araxidis), թերթիկաբեղավորների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ ուռուցիկ, ձվաձև, թույլ փայլով մարմին ունեցող, 9-13 մմ երկարությամբ բզեզ է։ Գունավորումը բաց կարմրագորշավուն կամ շիկակարմիր է, իսկ առաջնամեջքը վերմաթևերից փոքր-ինչ մուգ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, Հայաստանում՝ Վեդի քաղաքի շրջակայքում (Գոռավանի ավազուտներում) և Մեղրի քաղաքի մոտակայքում։ Նախկինում հայտնի էր Փարաքար գյուղի շրջակայքում, որտեղ պայմանավորված լանդշաֆտների փոխակերմամբ՝ հավանաբար անհետացել է[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է անապատներում և տարբեր տեսակի կիսաանապատներում։

Թռիչքը նկատվում է մայիս-հունիս ամիսներին․ թռչում են դեպի լույսի աղբյուր։ Թրթուրը զարգացումը հողում տևում է մոտ մեկ տարի[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը բարձր չէ, դեպի լույսի կողմ թռչում են եզակի առանձնյակներ։ Սկսած 1980 թվականի սկզբից դիտվում է թվաքանակի աննշան նվազում։

Վտանգ են հանդիսանում անասունների արածեցումը, Գոռավանում շինարարական նպատակներով ավազահանումը և ճանապարհաշինությունը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաքսյան բնդեռ» հոդվածին։