Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն
Изображение логотипа
Տեսակorganization established by the United Nations?
Երկիր Ավստրիա
ՀապավումAIEA և IAEA
Հիմնադրված1957[1]
Գլխադասային գրասենյակՎիեննա, Ավստրիա
Պաշտ. լեզու(ներ)ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն և չինարեն
ՂեկավարRafael Grossi?
Վերադաս կազմակերպությունՄիավորված ազգերի կազմակերպություն
Անձնակազմ2500 մարդ (հունիս 2021)[2]
Պարգևներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ
Կայքiaea.org

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (հապավումը՝ ԱՏԷՄԻԳ[3][4]) (անգլ.՝ International Atomic Energy Agency, IAEA), ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1957-ին։ Շտաբ-բնակարանը գտնվում է Վիեննայում (Վիեննայի միջազգային կենտրոն)։

Կազմ և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-ի դրությամբ ԱԷՄԳ-ի անդամ էր 151 պետություն։ 2013փետրվարի դրությամբ կազմակերպությանն արդեն անդամակցում էր 159 պետություն։

Ղեկավար մարմիններն են.

  • ամեն տարի գումարվող Գլխավոր համաժողովը, որին մասնակցում են անդամ բոլոր երկրները
  • 35 պետություններից կազմված Կառավարիչների խորհուրդը, որը ղեկավարում է գործակալության գործնական աշխատանքը
  • Քարտուղարությունը, որը կատարում է ընթացիկ աշխատանքները և ղեկավարվում է գլխավոր տնօրենի կողմից։

ԱԷՄԳ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Վիեննայի միջազգային կենտրոնում։ Բացի այդ, գործակալությունն ունի տարածաշրջանային բաժանմունքներ Կանադայում, Ժնևում, Նյու Յորքում և Տոկիոյում, լաբորատորիաներ Ավստրիայում և Մոնակոյում, ինչպես նաև հետազոտական կենտրոն Տրիեստում (Իտալիա), որը ղեկավարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.iaea.org/about/overview/history
  2. https://www.iaea.org/sites/default/files/21/02/iaea-at-a-glance_2021_ger.pdf
  3. ԱՏԷՄԻԳ հապավման կիրառումը մամուլում
  4. «ԱՏԷՄԻԳ հապավման կիրառումը մամուլում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 659