Ատալանտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալիա Ատալանտա
AtalantaBC.svg.png
Ամբողջական անուն Atalanta Bergamasca Calcio SpA
Մականուն(ներ) La Dea (Աստվածները), Regina delle provinciali, Orobici
Անվանում Իտալիա Ատալանտա
Գույներ կապույտ-սև
Հիմնադրում 1907
Երկիր Իտալիա
Քաղաք Բերգամո
Մարզադաշտ Ատլետի Աձուրի դ՛ Իտալիա
Տարողունակություն 26 638
Նախագահ Իտալիա Անտոնիո Պերկասսի
Մարզիչ Իտալիա Ստեֆանո Կոլանտունո
Ավագ Իտալիա Ջամպաուլո Բելլինի
Կայք
Լիգա Սերիա А
2012/13 15-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Ատալանտա» (իտալ.՝ Atalanta Bergamasca Calcio), իտալական ֆուտբոլային ակումբ է Բերգամո քաղաքից։ Հիմնադրվել է 1907 թվականին; տնային խաղերը անցկացնում է «Ատլետի Աձուրի դ՛ Իտալիա» մարզադաշտում, մարզադաշտը նորգվելուց հետո 1928 թ.-ին տեղավորում էր 24 726 հանդիսական։ Մարզադաշտում նաև իր տնային խաղերը անցկացնում է մեկ այլ քաղաքը ներկայացնող թիմ՝ Աբինոյի «Ալբինոլեֆֆե» ֆուտբոլային ակումբը։

Ակումբի ամենանշանակալից նվաճումը եղել է Իտալիայի գավաթի հաղթանակը 1963 թվականին, նաև երկու անգամ եղել է նույն առաջնության եզրափակիչի մասնակից (1987 և 1996 թվականներին)։

Ներկայումս ակումբի գլխավոր մարզիչն է Ստեֆանո Կոլանտունոն, իսկ թիմի ավագը Ջամպաուլո Բելլինին։

Պատմություն[խմբագրել]

«Ատլետի Աձուրի դ՛ Իտալիա» մարզադաշտը

Բերգամո քաղաքի առաջին ֆուտբոլային ակումբը «Բերգամո ՖԱ»-ն է, որը հիմնադրվել է 1903 թ.-ին շվեյցարացի էմիգրանտների կողմից, որոնք ներկայացնւում էին Լոմբարդիա տեղանքը Իտալիայի առաջնությունում։

1907 թվականի Հոտեմբերի 17-ին Էուջենիո Ուրյոն, Ջուլինո և Ֆերուուչչո Ամատիները, Ալեսսանդրո Ֆորլին և Ջովվանի Ռոբերտին ստեղծեցին «Ատալանտա» սպոտային միությունը, ստացավ իր անունը՝ ի պատիվ հունական դիցաբանության հերոսի։