Կենտավրոս (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտավրոս
Jean-Baptiste Regnault 001.jpg
'
Դիցաբանություն՝ Հունական դիցաբանություն
Վայր՝ Թեսալիայի Ետա և Պեղիոն լեռներ
Դինաստիա՝ Դիոնիսոս
Ատրիբուտներ՝ կիսամարդ-կիսաձիեր

Կենտավրոսներ (լատ.՝ centaurus, հին հուն.՝ Κένταυροι , Κένταυρος), ըստ հին հունական առասպելաբանության, կիսամարդ-կիսաձիերի տեսքով լեռնային կամ անտառային դևեր։ Համարվել են Դիոնիսոսի արբանյակները։

Առասպելաբանություն[խմբագրել]

Մի զրույցի համաձայն, Կենտավրոսները սկզբում բնակվել են Թեսալիայի Ետա և Պեղիոն լեռներում։ Թեսալացի լապիթներ ցեղի առաջնորդ Պեյրիթոսի հարսանիքին հրավիրված գինեմոլ կենտավրոսները հարբելով, փորձել են առևանգել հարսնացուին և ուրիշ կանանց, որի պատճառով լապիթները կոտորել են նրանց։

Փրկված Կենտավրոսները վերաբնակվել են Եպիրոսում և Հունաստանի այլ մարզերում։ Սկզբում անտիկ քանդակագործները կենտավրոսներին պատկերել են մարդկային մարմինը ձիու հետնամասին կցած: Սակայն առավել ուշ շրջանում ձիու իրանին և կրծքին ավելացնում էին մարդկային իրանի վերին մասը:

Կարդացեք նաև[խմբագրել]

  • M. Grant and J. Hazel. Who's Who in Greek Mythology. David McKay & Co Inc, 1979.
  • Rose, Carol (2001)։ Giants, Monsters, and Dragons: An Encyclopedia of Folklore, Legend, and Myth։ New York, New York: W. W. Norton & Company, Inc., 72։ ISBN 0-393-32211-4։ 
  • Հարի Փոթեր, 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գրքեր։
  • The Chronicles of Narnia, 2-րդ գիրք
  • Percy Jackson & the Olympians, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ գրքեր։
  • Frédérick S. Parker. Finding the Kingdom of the Centaurs.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png