Ավգուստ Քրաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավգուստ Քրաուս
գերմ.՝ August Friedrich Johann Kraus
Ծնվել էհուլիսի 9, 1868(1868-07-09)[1][2][3]
ԾննդավայրRuhrort, Homberg/Ruhrort/Baerl, Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 8, 1934(1934-02-08)[1][2][3] (65 տարեկան)
Վախճանի վայրըԲեռլին, Նացիստական Գերմանիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՊրուսիայի արվեստի ակադեմիա
ՈւսուցիչՌեյնգոլդ Բերաս
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունԲեռլինի սեցեսիոն[5]
 August Kraus Վիքիպահեստում

Ավգուստ Քրաուս (գերմ.՝ August Friedrich Johann Kraus, հուլիսի 9, 1868(1868-07-09)[1][2][3], Ruhrort, Homberg/Ruhrort/Baerl, Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն - փետրվարի 8, 1934(1934-02-08)[1][2][3], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4]), գերմանացի քանդակագործ, մեդալագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավգուստ Քրաուսը ծնվել է կառապանի ընտանիքում։ Մանկությունն անցել է Ռուռորտում։ 1877 թվականի Քրաուսների ընտանիքը տեղափոխվել է Բադեն֊Բադեն։ 1882 թվականին Քրաուսը սովորել է քարտաշի մոտ։ 1883 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ շարունակել է ուսումնառությունը և մինչև 1887 թվականը հաճախել քաղաքային արհեստագործական դպրոց։ 1887-1891 թվականներին Քրաուսը սովորել է Բեռլինի Գեղարվեստի պրուսական ակադեմիայում։ Մինչև 1898 թվականը վարպետության դասեր է առել Ռեյնհոլդ Բեգասի արվեստանոցում։ 1899 թվականին Քրաուսը բացել է սեփական արվեստանոցը և մասնակցել բեռլինյան Հաղթանակի ծառուղու ձևավորմանը՝ ստեղծելով թիվ 6 խմբի քանդակները։ Ավգուստ Քրաուսի կրտսեր եղբայրը՝ Ֆրիցը, նույնպես եղել է քանդակագործ, սակայն 1918 թվականի ապրիլին զոհվել է ռազմաճակատում։

1900 թվականին Գեղարվեստի պրուսական ակադեմիան Ավգուստ Քրաուսին հատկացրել է պետական մրցանակ՝ սահմանելով 5 տարի Հռոմում ուսանելու կրթաթոշակ։ Հռոմում Քրաուսը Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդի ազդեցությամբ մշակել է սեփական ոճը՝ Լուի Տյուայոնի և Ավգուստ Գաուլի հետ դառնալով մոդեռնի նախակարապետներից մեկը։ Քրաուսը Բեռլին է վերադարձել 1906 թվականին, որտեղ վերջնականապես հրաժարվել է իր նկարչական անցյալից՝ մտնելով Բեռլինյան սեցեսսիոն։ Իր ընկերոջ՝ Հայնրիխ Ցիլեի հետ հետագայում անցել է Ազատ սեցեսիոն։ 1914-1920 թվականներին ղեկավարել է Ռաուխի թանգարանը։ Քանդակագործների բեռլինյան միավորումը նրան ընտրել է իր առաջին քարտուղարը։

Գերմանիայում նացիոնալ֊սոցիալիստների իշխանության գալուց հետո Քրաուսը 1933 թվականի նոյեմբերին ընտրվել է Մշակույթի կայսերական պալատի խորհրդական։ Նույն թվականին նկարչական ակադեմիայում Քրաուսը ղեկավարել է կիրառական արվեստի բաժինը և որոշ ժամանակ զբաղեցրել փոխնախագահի պաշտոնը։ Այս պաշտոնում էլ 1933 թվականի նոյեմբերի 3-ին Քրաուսը իր հայտնել է իր համակրանքը Ադոլֆ Հիտլերի նկատմամբ։ 1933 թվականից մինչև իր մահը Ավգուստ Քրաուսը զբաղեցրել է Գեղարվեստի պրուսական ակադեմիայի նախագահը։

Թաղվել է Շառլոտեն-Վիլմերսդորֆի Հեերշտրասեի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Peter Bloch, Sibylle Einholz und Jutta von Simson (Hrsg.): Ethos und Pathos. Die Berliner Bildhauerschule 1786—1914, Katalog. Berlin 1990.
  • Uta Lehnert: Der Kaiser und die Siegesallee. Réclame Royale. Dietrich Reimer Verlag, Berlin 1998, ISBN 3-496-01189-0.
  • Otto Nagel: H. Zille. Veröffentlichung der Deutschen Akademie der Künste. Henschelverlag, Berlin 1970.
  • Peter Paret: Die Berliner Secession. Moderne Kunst und ihre Feinde im Kaiserlichen Deutschland. Ullstein, Frankfurt/M. 1983, ISBN 3-548-36074-2 (Ullstein-Buch; Bd. 36074)
  • Kraus, August. In: Thieme, Becker, Vollmer: Allgemeines Lexikon der bildenden Künstler, CD-ROM Ausgabe, Km-Ky, Seite 333 und 593, ISBN 978-3-86502-177-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Քրաուս» հոդվածին։