Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Ֆոն Հիլդեբրանդի դիմանկարը

Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ (1847-1921), գերմանացի քանդակագործ և արվեստի տեսաբան։Սովորել է Նյուրնբերգի (1864-1866) և Մյունխենի (1866-1867) գեղարվեստի դպրոցներում։

Գործունեությունը[խմբագրել]

Կրել է գեղանկարիչ Հ. ֆոն Մարեի և իդեալիստ գեղագետ Կ. Ֆիդլերի ազդեցությունը։ Նրա արվեստին բնորոշ է ներքին ինքնամփոփություն, կերպարների որոշ սառնություն, պլաստիկություն, ձևերի ստատիկություն և կոմպոզիցիայի արխիտեկտոնիկ հստակություն («Ադամ», 1878, Կերպարվեստի թանգարան, Լայպցիգ, «Գունդ խաղացողը» («Պատանի»), 1884, Ազգային պատկերասրահ, Բեռլին, երկուսն էլ՝ մարմար)։ Արվեստում ձևերի և տարածական պատկերացումների փոխներգործության հիմնական օրինաչափությունները բացարձակացնող Հիլդեբրանդի իդեալիստական կոնցեպցիաները զարգացրել են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի արվեստաբաններ Հ. Վյոլֆլինը, Ա. Ռիգլը և ուրիշներ։ Հայտնի է Հիլդեբրանդիի «Ձևի պրոբլեմը կերպարվեստում» (1893) աշխատությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png