Պարզ ուղղաձիգ ցողունով և էլիպսաձև-նշտարաձև նստադիր տերևներով միամյա խոտաբույս է, որն ունի մինչև 15 սմ բարձրություն և բարակ արմատներ։ Ցողունների գագաթներին գտնվող նոսր ծաղկաբույլերում հավաքված են կարճ ծաղկակոթերով մանր երկնագույն հնգանդամ ծաղիկները։ Կոկոններում պսակաթերթիկները վարդագույն են, իսկ հետագայում դառնում են երկնագույն։ Պտուղը մերկ և փայլուն փոքր ընկուզիկ է[1]։