Անձավային բնակավայրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձավային բնակատեղի Ղրիմում

Անձավային բնակավայրեր, բնական (նախնադարյան) և արհեստական քարանձավներ, որոնք, որպես բնակարան, մարդիկ օգտագործել են դեռ հին պալեոլիթի աշելյան փուլում։ Այդ տիպի բնորոշ հուշարձաններ հայտնի են Ֆրանսիայում, Կովկասում (Արցախ), Մերձավոր Արևելքում (Սիրիա, Իսրայել) և այլուր։ Հայաստանում հայտնի է Լուսակերտ Առաջինը։ Միջին պալեոլիթյան անձավային բնակավայրեր հայտնաբերվել են նաև Հայաստանում (Երևան առաջին, Երևան երկրորդ, Լուսակերտ երկրորդ, Նուռնուս), որտեղ գտնվել են մեծ քանակությամբ օբսիդիանե գործիքներ։ Միջին դարերում արհեստական, մասամբ բնական քարանձավներում (Նոյեմբերյան, Ար գնի, Գեղամա լեռներ) ստեղծվել են պաշտամունքային, ռազմական, տնտեսական շինություններ, որոնք գիտության մեջ հաճախ անվանվում են նաև «Անձավային քաղաքներ» (Ղրիմ, Փոքր Ասիա, Եգիպտոս, Չինաստան, Պաղեստին, Հնդկաստան և այլն)։ Վրաստանում ուշագրավ են Ուփլիս-Ցիխեն և Վարձիան, Հայաստանում՝ Գեղարդի ժայռափոր անձավները, Խնձորեսկ գյուղը, Անիի բնակեցված քարանձավները, որոնք գտնվում են Ծաղկոցաձորում և քաղաքը շրջապատող այլ կիրճերում։ Դրանց մի մասը ճարտարապետական առանձին կուքպլեքսներ են՝ տարբեր հարկաբաժիններով և ունեն ճոխ հարդարում։ Անիում հայտնաբերվել և ուսումնասիրվել են 12- 13-րդ դարերում ստորգետնյա խանութներ, եկեղեցիներ, դամբարաններ։ Նույն ժամանակաշրջանում Հայաստանի լեռնային անառիկ վայրերում ստեղծված քարանձավային բնակարան-ապաստարաններ են եղել Ողջաբերդում, Գեղարդում, Ցայջիում, այժմյան Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի, Թումանյանի, Գորիսի շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 426