Անիտա Բերբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիտա Բերբեր
գերմ.՝ Anita Berber
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1899(1899-06-10)[1][2][3][…]
ԾննդավայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4]
Մահացել էնոյեմբերի 10, 1928(1928-11-10)[1][5][2][…] (29 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[4]
ԳերեզմանԲեռլին
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն և  Վայմարյան Հանրապետություն
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, բնորդ, կինոդերասանուհի, պարուհի, գրող, մարմնավաճառ և դերասանուհի
ԱմուսինSebastian Droste?
Ծնողներհայր՝ Felix Berber?
 Anita Berber Վիքիպահեստում

Անիտա Բերբեր (գերմ.՝ Anita Berber, հունիսի 10, 1899(1899-06-10)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] - նոյեմբերի 10, 1928(1928-11-10)[1][5][2][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի պարուհի, համր կինոյի դերասանուհի, գրող։ Գերմանացի նկարիչ Օտտո Դիքսը հաճախ է նկարել Բերբերին։ Ապրել է Վայմարյան հանրապետության ժամանակաշրջանում։ Հայտնի է դարձել համարձակ պարային էրոտիկ համարներով և սկանդալային վարքագծով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտա Բերբերը ծնվել է 1899 թվականին, Լայպցիգում, Լայպցիգի քաղաքային նվագախմբի առաջին ջութակահար Ֆելիքս Բերբերի և դերասանուհի, Բեռլինի կաբարեի երգչուհի Լյուսի Բերբերի ընտանիքում։ Երբ Անիտան երեք տարեկան էր, ծնողներն ամուսնալուծվել են, և Անիտային Դրեզդենում մեծացրել է տատիկը։ Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Անիտան տատիկի հետ տեղափոխվեց Բեռլին՝ մոր մոտ, և հաստատվեցին Վիլմերսդորֆ շրջանում։ Մեկ տարի անց դերասանական վարպետություն է սովորել դերասանուհի Մարիա Մոիսիի մոտ և հաճախել է այդ տարիների հայտնի պարուհի Ռիտա Սակետտոյի պարի դպրոց։ 1916 թվականի փետրվարի 24-ին դպրոցի այլ աշակերտների հետ միասին տեղի ունեցավ նրա դեբյուտը։ 1917 թվականին Անիտան Սաչետտոյից հեռացավ և սկսեց փայլուն անկախ կարիերա Բեռլինի Ապոլլո թատրոնում, 1918 թվականին շրջագայել է Շվեյցարիայում, Հունգարիայում և Ավստրիայում։ Ի սկզբանե Անիտան հանդիսատեսին ցնցել է սկանդալային արարմունքներով և ձեռք բերել անառակ և սկանդալային համբավ[6]։

Հայտնիություն Բեռլինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերբերն ուներ հաճախ վառ կարմիր կարճ կտրված մազեր՝ ինչպես 1925 թվականին, երբ գերմանացի նկարիչ Օտտո Դիքսը ստեղծեց «Պարուհի Անիտա Բերբեր» անվանումով նրա դիմանկարը։ Նրա պարի ընկերը և երբեմն սիրեկանը՝ Սեբաստիան Դրոստեն, ով հանդես է եկել «Ալգոլ» ֆիլմում (1920), վտիտ էր՝ թխահեր գանգուրներով։

Բերբերի «Կոկաին» և «Մորֆիում» անվանումներով պարերը[7] իրենց անդրոգենությամբ և ամբողջովին մերկությամբ կոտրում էին սահմանները, իսկ նրա հրապարակային տեսքը մարտահրավեր էին սոցիալական տաբուներին։ Բերբերի բացահայտ թմրանյութերի օգտագործումը և բիսեքսուալ լինելը հանրային բամբասանքի թեմա էին[8]։ Բացի թմրադեղերի հանդեպ հակվածությունը, Բերբերը նաև հարբեցող էր։ 1928 թվականին՝ 29 տարեկան հասակում, նա թողել է խմելը, սակայն մահացել է նույն տարում։ Ըստ Մել Գորդոնի The Seven Addictions and Five Professions of Anita Berber: Weimar Berlin's Priestess of Debauchery[9]՝ արտերկրում կատարումների ժամանակ նրա մոտ խիստ տուբերկուլյոզ է ախտորոշվել։ Դամասկոսում ձախողումից հետո Բերբերը վերադարձել է Գերմանիա և մահացել 1928 թվականի նոյեմբերի 10-ին Կրոյցբերգի հիվանդանոցում[10]։ Թաղված է Նյոկյոլնի սուրբ Թոմաս գերեզմանատանը[11][12]։

Ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին Բերբերը կեղծ ամուսնություն ունեցավ նկարիչ Էբերխադա ֆոն Նատուսիուսի հետ։ Հետագայում թողեց նրան, որպեսզի հարաբերություններ ունենա Սյուզի Վանովսկու անունով մի կնոջ հետ[13]։

1922 թվականին Բերբերը երկրորդ անգամ ամուսնացավ Սեբաստիան Դրոստեի հետ։ Ամուսնությունը տևեց մինչև 1923 թվական։ 1925 թվականին նա ամուսնացավ ամերիկացի գեյ դերասան Անրի Չատին Հոֆմանի հետ[13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Ֆիլմի բնագիր անվանում Դեր
1925 «Շտրաուսի վալսը» Ein Walzer von Strauß Պարուհի
1923 «Կրակը խորքում է» Irrlichter der Tiefe
«Երեք Մարիներն ու պարոն Մարանան» Die Drei Marien und der Herr von Marana
«Վիեննա, երգերի քաղաք» Wien, du Stadt der Lieder
1922 «Լուկրեցիա Բորջիա» Lucrezia Borgia Ջուլիա Օրսինի
«Անտեսանելի թշնամու դեմ պայքարում» Im Kampf mit dem unsichtbaren Feind Բեսի
«Բժիշկ Մաբուզեն խաղամոլ է» Dr. Mabuse, der Spieler Պարուհի
«Նրանք կրկեսից են» Die vom Zirkus Կրկեսի դերասան
«Դիմակ» Schminke
1921 Ոսկե տենդ Die Goldene Pest Նատաշա
«Մերի Մերտոնի գիշերը» Die Nacht der Mary Murton
«Կոմս Կալիոստրո» Der Graf von Cagliostro
«Լյուցիֆեր» Lucifer
«Կորցրած կյանք» Verfehltes Leben
1920 «Սրիկա» Der Falschspieler
«Փարավոնի դստեր գանգը» Der Schädel der Pharaonentochter
«Գիշերային տեսարաններ» Nachtgestalten Պարուհի
1919 «Չարագուշակ պատմություններ» Unheimliche Geschichten անառակ կին /
ընկերուհի / հարբեցողի կին/
ակումբի նախագահի քույր
«Ի տարբերություն մյուսների» Anders als die Andern Էլզա
«Պեր Գյունտ» Peer Gynt
«Աշխարհում շուրջ 80 օրվա ընթացքում» Die Reise um die Erde in 80 Tagen Աուդա
«Անառակություն։ Դեղին տուն» Die Prostitution. Das gelbe Haus Լոլա
1918 «Դիդա Իբսենի պատմությունը» Dida Ibsens Geschichte Դիդա Իբսեն
«Երեք աղջիկների տունը» Das Dreimäderlhaus Գրիզի
Անիտա Բերբերին նվիրված հուշատախտակ Բեռլինի նրա նախկին տան պատին

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 թվականին ռեժիսոր Ռոզա ֆոն Պրաունխայմը Anita - Tänze des Lasters ("Anita - Dances of Vice") ֆիլմում անդրադառնում է Բերբերի կյանքին[14]։
  • Death in Vegas խումբը Բերբերի անունով երգ է գրել, որը ներառել է Satan's Circus ալբոմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11865568X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Anita Berber — 2008.
  6. «Glitter & Doom - Anita, mon amour». Wound Magazine. 1 (1): 150–151. 2007 թ․ նոյեմբեր. ISSN 1755-800X.
  7. Evans, Richard J. (2003) The Coming of the Third Reich. New York: Penguin. p.125.
  8. Pettis, Ruth M. (2005 թ․ օգոստոսի 16). «Berber, Anita». glbtq.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. Gordon, Seven Addictions
  10. Berlin: Metropolis of Vice. Paradigm Pictures, 2005.
  11. "Anarchists of Style: Anita Berber, Part 2" http://www.wornthrough.com/2011/01/11/anarchists-of-style-anita-berber-part-2/ Արխիվացված 2014-02-22 Wayback Machine.
  12. Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Locations 3520-3521). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
  13. 13,0 13,1 Capovilla (2001), p.50
  14. «Anita - Tänze des Lasters». The Internet Movie Database. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 13-ին.

Մատենագիտություն

  • Capovilla, Andrea (2001) "Berber, Anita" in: Aldrich, Robert & Wotherspoon, Garry (eds.) Who's Who in Contemporary Gay and Lesbian History: From Antiquity to World War II. New York: Routledge; pp. 50–51
  • Gordon, Mel (2006) The Seven Addictions and Five Professions of Anita Berber: Weimar Berlin's Priestess of Debauchery. Los Angeles, California: Feral House

Լրացուցիչ գրականություն

  • Berber, Anita & Droste, Sebastian (2012) Dances of Vice, Horror, and Ecstasy. Translated by Merrill Cole. Newcastle upon Tyne: Side Real Press.
    • A full translation from the German
  • Fischer, Lothar (1996) Tanz zwischen Rausch und Tod: Anita Berber, 1918-1928 in Berlin. Berlin: Haude und Spener
  • Funkenstein, Susan Laikin (2005) "Anita Berber: Imaging a Weimar Performance Artist" in: Woman's Art Journal 26.1 (Spring/Summer 2005); pp. 26–31
  • Gill, Anton (1993) A Dance between the Flames: Berlin between the Wars. New York: Carroll & Graf
  • Jarrett, Lucinda (1997) Stripping in Time: A History of Erotic Dancing. London: Pandora (HarperCollins); pp. 112–135
  • Kolb, Alexandra (2009) Performing Femininity. Dance and Literature in German Modernism. Oxford: Peter Lang. 978-3-03911-351-4
  • Richie, Alexandra (1998) Faust's Metropolis: A History of Berlin. New York: Carroll and Graf
  • Toepfer, Karl Eric (1997) Empire of Ecstasy: Nudity and Movement in German Body Culture, 1910-1935. Berkeley: University of California Press

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Բերբեր» հոդվածին։