Ամոնիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամոնիտներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Ենթաթագավորություն  Իսկական բազմաբջիջներ (Eumetazoa)
Ինֆրաթագավորություն Նախաբերաններ (Protostomia)
Տիպ/Բաժին Փափկամարմիններ (Mollusca)
Դաս Գլխոտանիներ (Cephalopoda)
Ենթադաս Ամոնիտներ (Ammonoidea)
Zittel, 1884

Ամոնիտներ (լատին․՝ Ammonoidea), պայթուցիկ խառնուրդներ, պարունակում են ամոնիումի նիտրատ, պինդ կիզանյութեր և պայթուցիկ նյութեր։ Ամոնիտները փշրտող (երկրորդային) պայթուցիկ նյութեր են։ Ամոնիտների պայթուցիկ հատկությունները կախված են բաղադրությունից, մանրացման և խառնման աստիճանից։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բաղադրության տարբերում են՝

  • Բուն ամոնիտներ (պարունակում են պայթուցիկ նիտրոմիացություններ, օրինակ ամատոլը՝ տրինիտրոթոլուոլ),
  • Ամոնալն եր (պարունակում են մետաղական ալյումինի փոշի),
  • Դինամոններ (պարունակում են չպայթող կիզանյութեր՝ տորֆ, փայտի ալյուր, մետաղներ և այլն),
  • Փոշեկերպ նիտրոգլիցերինային պայթուցիկ նյութեր (պարունակում են նիտրոգլիցերին կամ ազոտական թթվի այլ էսթերներ և այլն)։

Ամոնիտների համար կարևոր բաղադրիչ է ամոնիումի նիտրատը։ Ամոնիտները հեշտությամբ խոնավություն են կլանում, քարանում և կորցնում պայթելու հատկությունը։ Այդ թերությունները մասամբ վերացվում են՝ հատուկ խառնուրդներ ավելացնելով։ Ամոնիտները օգտագործվում են երկրի մակերևույթի վրա և ընդերքում կատարվող պայթեցման աշխատանքներում, ականների լիցքավորման համար և այլն։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոնիտի խեցիի բազմաթիվ ձևեր

Ամոնիտների մեծ մասը ունեցել են խեցիներ, կազմված մի քանի պտույտներից, որոնք գտնվում են մի հարթության վրա, նրանք հպվում են իրար կամ տարբեր աստիճաններում ծածկում են մեկը մյուսին։ Այդպիսի խեցիները կոչվում են մոնոմորֆներ։ Ավելի քիչ(հիմնականում կավճի ժամանակաշրջանում) հանդիպում են պատյաններ անկանոն տեսքով՝ հետերոֆորմներ։ Խեցիի վրա գտնով պտույտները հաջորդում են մեկը մյուսին և ցույց են տալիս մյուսի ուղղությունը։ Այդ հատկության պատճառով էլ ամոնիակների խեցիները լինում են ինվալյուտային, կիսաինվալյուտային և կիսազարգացող, զարգացող։

Ամոնիտների խեցիները բաժանվում են բազմաթիվ մասերի, ամենամոտը բնակեցված է եղել գետաբերանի մոտ։ Գետաբերանում բնակեցված ամոնիտների խեցիների մասերի երկարությունը կազմում է 0,5-ից մինչև 2 պտույտ։ Մասերից գրեթե բոլորը, եթե դատենք ներկայիս նաուտիլուսայով, լցված են եղե գազով(օդային մասեր), մյուս մասը հեղուկով(հիդրոստատիստական մասեր)։ Ամոնիտների միջնապատերի հեռավորությունները ունեն ծալքավորված ծայրեր, որի պատճառով խեցին ստանում է դժվար միացման գոտի՝ թիակաձև գոտի։ Նրա կառուցվածքը ամոնիտի առաջին հիմնային սիստեմատիկական հատկանիշներից է։ Առանզնացվում է թիակաձև սահմանի չորս տեսակ։

Parapuzosia seppenradensis

Նաև տարբեր է խեցիի արձանագործությունը, տարբերվում է հարթ և զանազանակերպ խեցիի քանդակներ՝ տարբեր կողային ճյուղավորումներով, ուռուցիկ հատվածները գտնվում են տարբեր տեղերում և այլն։ Ամոնիտների չափսերը տատանվում են 1-2 սանտիմետրից մինչև 2 մետր տրամագծով (Parapuzosia seppenradensisՀնէաբան Լ. Ա. Դոգուժաևի կարծիքով որոշ ամոնիտներ (Ptychoceras) կարող էին ունենալ հետերոմորֆ ներքին խեցի։

Ապրելակերպ և էկոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային ամոնիտ Asteroceras

Ամոնիտների մեծ մասը պատկանում է էկոլոգիական նեկտոն խմբին, կան նաև ջրային ընդերքներում ազատ լողացող օրգանիզմներ։ Որոշ հետերոֆորմ օրգանիզմներ եղել են դոն խմբի ներկայացուցիչներից։ Գիշատիչներ։ Ստենոգալինները (ապրում են միայն աղի միջավայրերում)՝ համարվում են լավագույն լողացողները ամոնիտների խմբից՝ եղել են կայուն երկայնակի ներկայացուցիչներ (օրինակ՝ Cardioceras սմ. ռիս. երկ. )։ Շատ հնէաբաններ կարծում են, որ դժվար թևավոր սահմանն այն միջոցն է, որը օգնում է նրանց լայն տարածմանը ուղղաձիգ ուղղությամբ՝ ջրի մեջ (էվրիբատնոսներ) քանի որ այսպես կոչված դժվար սահմանը ունի մեծ տարածություն, իսկ հետևաբար ավելի լավ է ամրապնդում խեցին։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ Պլինիոս Ավագը առաջին դարում այս օրգանիզմների քարացած վիճակին անվանել է ammonis cornua («Ամոնի կոտոշ»)՝ ի պատիվ Հին Եգիպտական արևի աստվածի՝ Ամոն Ֆիվանսկոյի, որը ուներ ոչխարի պտտվող կոտոշներ, որը հիշեցնում է ամոնիտի խեցիին։ Ամոնի պաշտամունքը շատ տարածված էր Հին եգիպտոսում՝ միջին և նոր դարերում։ Տեղացիները նրան համարում էին Ռա աստծո մարմնավորներից մեկը, որը եղել է Եգիպտական պանթեոնի գլխավոր աստվածը և նրան սկսեցին անվանել Ամոն-Ռա։ Գիտական՝ լատինական անվանումը՝ «ամոնիտոս» տրվել է 1789 թվականին ֆրանսիացի կենդանաբան Ժան Բրյուգի կողմից։ Հենց նույն ժամանակներում հայտնի էին ամոնիտների միայն մեկ տեսակ, իսկ այժմ հաշվվում է նրանց երեք հազար տեսակ և մշտապես ավելանում են նոր տեսակներ։

Երկրաբանական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրածո ամոնիտի՝ Discoscaphites iris տեսակի խեցին

Ամոնիտները՝ շատ կարևոր դեր է կատարում ստրատիգրաֆիայում ծովային բրածոների խմբում։ Ինտենսիվական զարգացումը և ամոնիտների արագ տեղաբաշխումը՝ ծագման վայրից գրանցված փաստ է, որ ամոնիտները համարվում են շատ կարևոր և առաջնորդող բրածոներ։ Այս խումբը ավելի կարևոր է յուրայի և կավճի դարաշրջանները առանձնացնելու հարցում։

Սիմվոլիկ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոնիտի խեցին շատ ժողովուրդների համար համարվել է ընտանեկան երջանկության խորհրդանիշ, լիություն և երջանկություն, իսկ ավելի լայն հասկացողության պայմաններում՝ անծայրածիրություն։ Ամոնիտը տալիս է կանխագուշակման և զգացման կապեր ժամանակի վերաբերյալ։ Չունի սահմանափակում Զոդիակի նշանով։

Իռլանդիայում նրանց անվանում էին «Քարացած օձեր», Գերմանիայում՝ «Ոսկե խխունջներ»։ Շամանները և կախարդները ամոնիտը օգտագործում էին, որպեսզի կարողանան կապեր հաստատել «այն» աշխարհի հետ և կանխագուշակման ուժեղացման համար։ Հույները, ինչպես նաև եգիպտացիները ամոնիտների խեցիները դնում էին գլխի տակ և հավատում, որ այդ գիշեր նրանք լավ երազ կտեսնեն։

Ուսումնասիրությունների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1749 թվական - Ժ. Բուֆֆոնը տվեց ամոնիտների նկարագրությունը «Ամոնիտի կոտոշի անվանումով մեծ բացահայտումներ և մի քանի հայտնի կենդանիների ոսկորներ»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Граф де Бюффон. Всеобщая и частная естественная история. Санктпетербург: Императорская Академия наук, 1801. (3 издание с прибавлениями. и правками). 380 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոնիտներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոնիտներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 325