Ականջասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ականջասնկեր
Ականջասնկեր
Pleurotus pulmonarius
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տիպ Բազիդիավոր սնկեր
Դաս Ագարիկոմիցետներ
Կարգ Agaricales
Ընտանիք Pleurotaceae
Ցեղ Ականջասնկեր
Լատիներեն անվանում
Pleurotus
(Fr.) P. Kumm. 1871

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 5320


Ականջասնկեր (լատ.՝ Pleurotus), կախասնկեր, բազիդիավոր սնկերի ցեղ։ ՀՀ-ում հայտնի է 8 տեսակ, առավել տարածված է ականջասունկ սովորականը (P. ostreatus)։ Հանդիպում է բոլոր մարզերում։ Աճում է խառը և սաղարթավոր անտառներում, կոճղերի կամ ծառերի բների վրա՝ կղմինդրաձև դասավորված մեծ խմբերով (ողջ տարին)։

Ձևաբանություն[խմբագրել]

Գլխարկը (տրամագիծը՝ 5-30 սմ) խոշոր է՝ ականջանման, լայն ձագարաձև, ներծալված եզրերով, հարթ, խոնավ, սպիտակավուն, մոխրագույն կամ գորշ մակերեսով։ Ոտիկը գլանաձև է, երբեմն բացակայում է, ծածկված մազմզուկներով։ Պտղամիսը սպիտակ է, մսալի, թիթեղները՝ լայն, խիտ, սպիտակ, հետագայում՝ մոխրագույն։ Ուտելի է, ունի հաճելի հոտ համ։ Օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած։ Ունի արդյունաբերական նշանակություն, աճեցվում է արհեստականորեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png