Ախոռ (Խարբերդի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախոռ (այլ կիրառումներ)
Արևմտյան Հայաստանի բնակավայրեր
Ախոռ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներԱխոր, Ախուռ, Ախուր
Բնակչություն200 մարդ (1914)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունախոռցի

Ախոռ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում, Արածանիի ձախ ափին, Խարբերդից 22 կմ արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախոռի բնակիչները 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ տեղահանվեցին և քշվեցին Դեր Զորի անապատը, որտեղ մեծ մասը կոտորվեց, մի մասն էլ զոհ գնաց սովին։ Աղետից փրկվեցին ընդամենը 10 հոգի, որոնք բնակվեցին Հալեպում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 71 տուն՝ 286 հայ բնակչով։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 100 տուն՝ 800 հայ և 60 տուն՝ մոտ 300 քուրդ բնակչով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախոռն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։ Ըստ Էփրիկյանի եկեղեցին կոչվում էր Ս. Աստվածածին[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր վարժարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 119 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 201