Վանք (Խարբերդի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վանք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներՎանկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Վանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 29 կմ հարավ, Ծովք լճից հարավ-արևմուտք, Եփրատի ձախակողմյան վտակներից մեկի աջ ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ավերվել, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին ուներ 18 տուն՝ 150 հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի, բամբակի, ծխախոտի մշակություն, այգեգործությունն ու անասնապահությունն էր[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 759

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]