Գեղվանք (Խարբերդի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գեղվանք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներԳեղավանք, Թյողվենկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Գեղվանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ոմանց գյուղը համապատասխանում է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Հաշտյանք գավառի Գեղերվանք գյուղին։ Բնակիչները կոտորվել և բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 58 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղվանքն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցուն կից գործում էր վարժարան, որն ուներ 15 սան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 831

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 712