Խոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խոխ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներԽոգիգ, Ուշուղը Խոխ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Խոխ (Աշխարհ)##
Խոխ (Աշխարհ)

Խոխ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 7 կմ հարավ-արևելք, Խարբերդի դաշտը հյուսիսից հատող լեռնաճյուղի հարավ-արևելյան ստորոտում, ձախակողմյան Կարասու վտակի աջ ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ոմանց գյուղը համապատասխանում է IX դարում հիշատակվող Խախոն ամրոցին։ Հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 400 տուն՝ 2500 հայ և թուրք բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ արգավանդ հող։ Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն (ցորենի, գարու և բամբակի մշակություն), անասնապահությունն ու այգեգործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոխն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն իր մեծությամբ նման էր գյուղաքաղաքի։ Այն բաժանված էր երկու մասին՝ Խոխ Վերին և Խոխ Ներքին։ Հիմնականը Խոխ Վերինն էր[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 764

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 68