Ավազաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ավազաբերդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունավազաբերդցի
Ժամային գոտիUTC+3

Ավազաբերդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ Գտնվում էր Բալու քաղաքից մոտ 66 կմ հյուսիս-արևելք, Քղի գետի ակունքի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակչության մեծ մասը զոհվել է, մյուսը տարագրվել օտար երկրներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ մոտ 120 ընտանիք հայեր։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Գյուղը տեղական ճանապարհներով կապված էր Քղի և Բալու քաղաքների հետ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազաբերդն ուներ եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար նախակրթական վարժարան[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 355

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 601