Ալեքսանդր Ագանեսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ագանեսով
Ծնվել էմայիսի 13, 1951(1951-05-13)[1] (72 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1991)
Մասնագիտությունբժիշկ

Ալեքսանդր Գեորգիի Ագանեսով (մայիսի 13, 1951(1951-05-13)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), բժիշկ, վնասվածքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1994): ՌԴ բժշկական գիտությունների տեխնոլոգիաների ակադեմիայի անդամ։ ՌԳԱՏԳ ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ագանեսովը ծնվել է 1951 թվականի մայիսի 13-ին, Մոսկվա քաղաքում։ 1974 թվականին ավարտել է Մոսկվայի պետական բժշկական ստոմատոլոգիայի ինստիտուտը։ 1979-2002 թվականներին աշխատել է Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում, 2002 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության գիտական կենտրոնի ողնաշարի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար[2]։ 1992 թվականին աշխատել և ստաժավորվել է Գերմանիայում, աշխատել է նաև Մեքսիկայում, Կոլումբիայում, Հունաստանում, Սիրիայում, Բուլղարիայում, Թուրքիայում։ Ունի Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի 19 հավաստագրեր ողնաշարի վիրաբուժության, վնասվածքաբանության և օրթոպեդիայի գծով։ Տիրապետում է ողնաշարի և ողնուղեղի հիվանդությունների բուժման վիրաբուժական և ոչ վիրաբուժական ժամանակակից բոլոր մեթոդներին։ Աշխատանքները վերաբերում են ողնաշարի և ողնուղեղի հիվանդություններին ու վնասվածքների բուժման խնդիրնրին[3][4]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ բժշկական գիտությունների տեխնոլոգիաների ակադեմիայի անդամ։
  • Ռուսաստանի բժիշկների բժշկական ասոցիացիայի անդամ
  • Մոսկվայի և Մոսկվայի մարզի վնասվածքաբան օրթոպեդների ընկերության անդամ
  • ՌԳԱՏԳ ակադեմիկոս
  • Spine European Region ԱԸ անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալ
  • «Ռուսաստանի ՆԳՆ 200-ամյակի» մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хирургическое лечение болевого синдрома в поясничном отделе позвоночника у больных с ожирением Александр Георгиевич Аганесов, Э. Г. Гемджян, +7 authors Mikael Alexanyan, 2017.
  • «Закономерность развития компрессии сосудисто-нервных образований в межпозвонковых каналах поясничного отдела позвоночника человека», 1998.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=266
  2. «Аганесов Александр Георгиевич». www.med.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. Media, Noev Kovcheg. «Хирург Александр Аганесов: «Я всю жизнь хотел работать, как папа Карло, оперировать и лечить больных»». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.