Ադամանդե ցանց (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամանդե ցանց
Ստեղծման թնական1892
ՊատվիրատուԱլեքսանդր III
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, ժադեիտ և ալմաստ
Բարձրություն108 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Ադամանդե ցանց» (ռուս.՝ Алмазная сетка), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1892 թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի համար։

Ոսկերչական ձուն պատկանում է բիզնեսմեններ Դորոթի և Արթի Մակֆերին ֆոնդին և ցուցադրվում է Հյուսթոնի բնական գիտությունների թանգարանում։ Անակնկալը՝ մեխանիկական փիղը, գտնվում է Լոնդոնում՝ Եղիսաբեթ II թագուհու հավաքածուում։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի «կճեպը» պատրաստված է կիսաթափանցիկ խնձորի կանաչ երանգով բավենիտից։ Այն ամբողջովին պատված է անկյունագծային ցանցով՝ պատրաստված պլատինե երիզներից։ Այդ երիզները ադամանդներով երեսարկված են ոսկու հիմքերի վրա[1]։ Ձվի երկու ծայրերին, ցանցի միացման հատվածներում, երկու խոշոր ադամանդ են ագուցված։ Ձվի մեջ պատված է սպիտակ մետաքսով, որի մեջ դրվել է անակնկալը։ Ձվի պատվանդանը պատրաստված է եղել բաց դեղին ժադեիտից, որի վրա քանդակված են եղել երեք քերովբե, որոնք պահել է ձուն։ Համարվում է, որ դրանք խորհրդանշել են կայսերական ընտանիքի երեք որդիներին՝ Նիկոլային, Գեորգիին և Միխայիլին[2]։ Այս պահի դրությամբ պատվանդը կորսված է[3]։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի անակնկալը

Այսօր ձվի հետ չգտնվող անակնկալը առաջին մեխանիզմով աշխատանքն էր, որը պատրաստվել էր Ֆաբերժեի արհեստանոցում։ Այն իրենից ներկայացնում է փղիկ, որի մեխանիզմն աշխատում է, երբ փոքրիկ բանալիով լարում են այն[4]։ Փղիկը, որի մեջքին կա ոսկե աշտարակ, պատրաստված է փղոսկրից, մասամբ պատված էմալով, որն էլ իր հերթին ադամանդներով է երեսապատված։ Փղիկի ճակատին սպիտակ գույնի թանկարժեք քարերով է պատված[5]։ Ժանիքները, կնճիթը և լծասարքը զարդարված են մանր ադամանդներով։ Փիղը նման է Դանիայի զինանշանի վրա պատկերված փղին, որպեսզի Մարիա Ֆեոդորովնան հիշեր իր հայրենիքը։ Փղի տեսքը կրկին օգտագործվել է 1900 թվականին «Սոճու կոն» ձվի համար՝ պատրաստված Վարվառա Կելխի համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկերչական ձվի պատրաստմամբ զբաղվել է Ավգուստ Հոլմսթրյոմը, ում արհեստանոցը Կարլ Ֆաբերժեի ֆիրմայի կազմի մեջ էր մտնում։

1892 թվականին ձուն փոխանցվել է Ալեքսանդր III կայսրին, որն այն նվիրեց կնոջը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ Զատկի տոնի առթիվ։ Ըստ 1892 թվականի ապրիլի 7-ի Ֆաբերժեի հաշիվների, ձվի գինը կազմել է 4750 ռուբլի[1]։

1917 թվականին հեղափոխականները ձուն հափշտակում և ուղարկում են Կրեմլի զինապալատ։ 1920-ական թվականներին «Антиквариат» գրասենյակի կողմից ձուն վաճառվել է Միշել Նորմանին՝ «Australian Pearl» ընկերությունից։ Ավելի ուշ այն վաճառվում է Էմանուել Սնոումենին՝ բրիտանական «Wartski» ընկերությունից։ 1929 թվականին ձուն գնում է ոմն Թիտսոնը։ 1960 թվականին ձուն հայտնվում է «Սոթբիս» աճուրդի տանը։ 1962-ից 1977 թվականներին և 1983 թվականից ձուն գտնվել է Մեծ Բրիտանիայում՝ մասնավոր հավաքածուներում։

2003 թվականին Նյու Յորքի «Քրիստիս» աճուրդում ձուն հանեց վաճառքի՝ մեկնարկային 3 միլիոն ԱՄՆ դոլարով, սակայն այդպես էլ չվաճառվեց[6]։ Ավելի ուշ այն գնեցին Արթի և Դորոթի Մակֆերին բիզնեսմենները Հյուսթոնից։ Այսօր այն ցուցադրվում է Հյուսթոնի բնական գիտությունների թանգարանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Антик Форум — Яйцо Алмазная сетка
  2. Описание пасхального яйца 'Алмазная сетка' Արխիվացված 2012-02-25 Wayback Machine(անգլ.)
  3. «Պատվանդանի նկարը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. Saunders-Watson, Catherine (2017 թ․ ապրիլի 10). «Faberge egg reunited with its missing 'surprise' in Texas». Live Auctioneers | Auction Central News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  5. Яйцо с бриллиантовой сеткой 1892 — Фаберже(չաշխատող հղում)
  6. Ъ-Газета — Яйцо Фаберже пало жертвой

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]