Անյուտայի աչիկներ (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անյուտայի աչիկներ
Ստեղծման թնական1899
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Արմանդ Համմեր, Մաթիլդա Գեդինգս Գրեյ և մասնավոր հավաքածու
Հավաքածուանհայտ
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, կինովար, ալմաստ, մարգարիտ, արծնապակի, Նեֆրիտ (միներալ) և Սադափ
Բարձրություն14,6 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Անյուտայի աչիկներ» (ռուս.՝ Анютины глазки), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար[1]։ Այն ստեղծվել է 1899 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։

Այսօր ոսկերչական ձուն գտնվում է մասնավոր հավաքածուում (Նոր Օռլեան, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)[4]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անյուտայի աչիկներ» ոսկերչական ձուն տեղադրված է ոսկուց տակդիրի վրա[4]։ Այն իրենից ներկայացնում է միմյանց միահյուսված ճյուղեր, որոնցից դուրս են գալիս անյուտայի աչիկների հինգ պոչեր, որոնց ծայրերին ծաղիկներն են։ Ձուն ստեղծված է ամբողջական նեֆրիտից։ Ծաղիկներ ստեղծված են ոսկուց, նեֆրիտից և ադամանդներից[5]։ Անյուտայի աչիկների թերթիկները ոսկուց են՝ պատված ոչ թափանցիկ էմալով և ադամանդներով։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկերչական ձվի վերին հատվածը բացվում է, որից էլ դուրս է գալիս անակնկալը։ Այն իրենից ներկայացնում է սրտաձև մոլբերտ[6], որի վրա փակցված են մորու տասնմեկ պտուղ՝ արված մորեգույն էմալից։ Անակնկալի պատրաստման ժամանակ օգտագործվել են ոսկի, ադամանդ, մարգարիտ, մորեգույն և սպիտակ էմալ, ինչպես նաև սադափ[7]։ Մոլբերտի վրայի տասնմեկ հատապտուղների վրա միացագրեր են պատկերված։ Երբ սեղմում են հատուկ նախատեսված կոճակը, մեդալիոնները բացվում են և երևան հանում կայսերական ընտանիքի անդամների դիմանկարները[8]։

Դիմանկարներում պատկերված են հետևյալ անձինք.

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1899 թվականի Զատկի տոնին[3]։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ 1930 թվականին ձուն Վաճառում են Արմանդ Համմերին։ 1947 թվականին ձուն ձեռք է բերում Մաթիլդա Գեդդինգս Գրեյը, որն էլ ձուն նվիրել է զարմուհուն՝ Մաթիլդա Գրեյ Սթրիմին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Яйцо Анютины глазки Фаберже 1899». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  2. «Matt & Andrej Koymasky - Fabergé Pansy Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  3. 3,0 3,1 «Анютины глазки - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  4. 4,0 4,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  5. «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  6. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  7. «Know Your Legion of Honor Faberge Eggs: #7 Pansy Egg « San Francisco Citizen» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  8. «Тайники великого ювелира». amnesia.pavelbers.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]