Jump to content

Ծովը ներսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովը ներսում
իսպ.՝ Mar adentro
Երկիր Իսպանիա[1][2][3][…]
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թեմաընթերակայված ինքնասպանություն[4], ինքնասպանություն[4], լուծանք[4] և կյանքի իմաստ[4]
Թվական2004 և մարտի 10, 2005[5]
Լեզուիսպաներեն[1], գալիսերեն և կատալաներեն
ՌեժիսորԱլեխանդրո Ամենաբար[6][7][8][…]
ՊրոդյուսերԱլեխանդրո Ամենաբար[4] և Ֆեռնանդո Բովաիրա[4]
Սցենարի հեղինակԱլեխանդրո Ամենաբար[9][4] և Մատեո Խիլ[9][4]
ԴերակատարներԽավիեր Բարդեմ[7][10][8][…], Բելեն Ռուեդա[10][8][11][…], Լոլա Դուենյաս[10][11][12][…], Տամար Նովաս[10], Անդրեա Օչիպինտի[10], Մաբել Ռիվերա[10], Ալբերտո Խիմենես[10], Ջոզեպ Մարիա Պոու[10], Սելսո Բուգալյո Ագիար, Կլարա Սեգուրա[13], Ֆրանսեսկ Գառիդո[13], Ալբերտո Ամարիլյա Բերմեխո[13], Մարտա Լառալդե[13] և Ջոան Դալմաու ի Կոմաս[13]
ՕպերատորԽավիեր Ագիռեսարոբե
ԵրաժշտությունԱլեխանդրո Ամենաբար
ՄոնտաժԱլեխանդրո Ամենաբար[4]
Պատմվածքի վայրԻսպանիա
Նկարահանման վայրԲարսելոնա, Մադրիդ և Գալիսիա
ԿինոընկերությունGrupo PRISA, Sogecine[14], Himenoptero[14], UGC Images[14] և Eyescreen[14]
Տևողություն125 րոպե
ՆախորդՔեզ եմ տալիս իմ աչքերը
ՀաջորդԲառերի գաղտնի կյանքը
Պաշտոնական կայքէջ

«Ծովը ներսում» (իսպ.՝ Mar adentro), 2004 թվականին ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի նկարահանած ֆիլմը։ Հիմնվելով իրական դեպքերի վրա, այն պատմում է իսպանացի նախին ծովային Ռամոն Սամպեդրոյի կյանքի վերջին երկու տարիների մասին, որը մոտ 30 տարի պայքարել է էվթանազիայի իրավունքի համար։

Գլխավոր հերոսին վարպետորեն մարմնավորում է մեր օրերի իսպանացի տաղանդավոր դերասան Խավիեր Բարդեմը։

Ֆիլմը ստացել է մոտ 60 տարբեր կինոմրցանակ ամբողջ աշխարհում, ներկայացված է եղել ևս 30-ի։

Իսպանացի կաթվածահար Ռամոն Սամպեդրոյի կյանքի պատմությունը։ Ռամոնը, ում հոգնեցրել էր իր գրեթե անգործունակ կյանքը՝ անընդհատ մահճակալի վրա պառկած, պայքարում էր էվթանազիայի իրավունքի համար։ Դրա համար նրան փորձում է օգնել նրա ընկերուհի լրագրող և փաստաբան Խուլիան, ով նույնպես հիվանդ էր և հերթական ինֆարկտից հետո կորցնում է ինքնուրույն շարժվելու ընդունակությունը։ Իսկ Ռամոնի մյուս ընկերուհին՝ երկու երեխաների մայր Ռոզան՝ ում լքել էր ամուսինը, փորձում է համոզել նրան, որ կյանքը լավ բան է, և արժե դրա համար ապրել։ Նա նույնիսկ մեկ անգամ ելույթ է ունենում հեռուստատեսությամբ, պատմելով իր մասին և իր կյանքին վերջ դնելու մասին կայացրած որոշման համար։ Սակայն մերժում է ստանում դատարանի կողմից։ Նրա հետ խոսում է մեկ այլ կաթվածահար մարդ՝ հոգևորական Ֆրանսիսկոն և փորձում է համոզել հետ կանգնել այդ քայլից, սակայն ապարդյուն։ Ռամոնը բոլորին բերում է իր տանջալի կյանքին վերջ դնելու տարբեր փաստարկներ։ Ռամոնը չնայած իր այդ որոշմանը, իր ընտանիքի անդամներին ու ընկերներին քաջալերում է և օգնում հասկանալ կյանքի լավ կողմերը։ Ընտանիքի անդամները ամեն մեկը յուրովի է մոտենում Ռամոնի կայացրած այդ որոշմանը։

Նրա զբաղմունքը հատուկ հարմարանքով գրելն էր։ Նա անընդհատ հիշում է իր կյանքի լավագույն պահերը մինչև իր կաթվածահար լինելը, և հաճախ է մտքում տեսնում այն պահը (փորձելով ցատկել ծով, նա ուշադիր չի լինում ծովին՝ նայելով անծանոթ աղջկա կողմը, և ցատկում է ջրի մեջ ծովի տեղատվության ժամանակ և գլխով հարվածելով ծովի հատակին կոտրում է պարանոցը), երբ նա դարձավ կաթվածահար։ Ֆիլմում յուրատեսակ ձևով են ներկայացված Ռամոնի զգացմունքները և հիշողությունները, փոխհարաբերությունները մարդկանց հետ, նրա աշխարհայացքը, վերաբերմունքը շրջապատող աշխարհին։

Ռամոնը սիրահարվում է Խուլիային, ով պատասխանում է նրա զգացմունքներին։ Նրանք որոշում են, որ Խուլիան պետք է օգնի իրեն ինքնասպան լինել (առանց դատարանի համապատասխան որոշման), երբ հրատարակվի Ռամոնի առաջին գիրքը, սակայն վերջին պահին Խուլիան չի համարձակվում գնալ այդ քայլին։

Ռամոնին օգնում է Ռոզան ...

Ֆիլմը ստացել է մոտ 60 տարբեր կինոմրցանակ ամբողջ աշխարհում, ներկայացված է եղել ևս 30-ի, որոնց թվում՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]