Jump to content

Ֆրից վան դեն Բերգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրից վան դեն Բերգե
հոլ.՝ Frits van den Berghe
Ծնվել էապրիլի 3, 1883(1883-04-03)[1][2][3][…]
ԾննդավայրԳենտ, Բելգիա
Վախճանվել էսեպտեմբերի 23, 1939(1939-09-23)[4][5][6][…] (56 տարեկան)
Մահվան վայրԳենտ, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա
ԿրթությունRoyal Academy of Fine Arts of Gent?
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, նկարազարդող, գծանկարիչ և գծանկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
 Frits Van den Berghe Վիքիպահեստում

Ֆրից վան դեն Բերգե (հոլ.՝ Frits van den Berghe, ապրիլի 3, 1883(1883-04-03)[1][2][3][…], Գենտ, Բելգիա - սեպտեմբերի 23, 1939(1939-09-23)[4][5][6][…], Գենտ, Բելգիա), բելգիացի նկարիչ, ստեղծագործել է իմպրեսիոնիզմ և էքսպրեսիոնիզմ ոճերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրից վան դեն Բերգեն ուսումնասիրել է նկարչությունը, իր հարազատ քաղաքի գեղարվեստի ակադեմիայում։ 1904 թվականին ավարտելուց հետո, նա տեղափոխվում է ֆլամանդական փոքրիկ քաղաք՝ Սինտ-Մարտենս-Լատեմ, լատեմական դպրոցում բազմաթիվ նկարիչներ կրթվել են և ստեղծել իրենցը։ Վաղ շրջանում Ֆրից վան դեն Բերգեն ստեղծագործել է միայն իմպրեսիոնիզմի ոճով։ Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես, նկարիչը, ինչպես և մյուս նկարիչները Սինտ-Մարտենս-Լատեմի տեղափոխվեց Նիդերլանդներ։ Իր ավագ ընկերոջ՝ Գուստավ դե Սմետի, խորհրդին հետևելով, նա սկսում է ստեղծագործել նաև էքսպրեսիոնիզմ ոճով։ Այդ ստեղծագործական ժամանակահատվածում (1916 թվականից սկսած) նա նկարում է մռայլ, հոռետեսական նկարներ։

1922 թվականին վերադառնալով Բրյուսել, նա սկսում է ավելի վառ ներկերով նկարել՝ նրա նկարները դառնում են ավելի ուրախ։ Այդ ժամանակահատվածում նրա հիմնական թեման դառնում են մերկ կանայք։ 1925 թվականին վերադառնում է Գենտ, որտեղ ընկնում է սյուրռեալիզմի ազդեցության տակ։ Նրա կյանքի վերջին տարիներին, նկարները ստանում են ֆանտաստիկ և ողբերգական երանգներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Piet Boyens, Gilles Marquenie, tentoonstellingscatalogus Frits Van den Berghe, in PMMK te Oostende, 1999-2000
  • Bernard Dewulf, (2001), Bijlichtingen. Kijken naar schilders, hoofdstuk VI, Een zwaartillende dromer. Over Frits Van den Berghe, Uitgeverij Atlas.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից վան դեն Բերգե» հոդվածին։