Ֆրից վան դեն Բերգե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆրից վան դեն Բերգե հոլ.՝ Frits van den Berghe | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 3, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Գենտ, Բելգիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 22, 1939 (56 տարեկան), սեպտեմբերի 23, 1939[4] (56 տարեկան) կամ սեպտեմբերի 29, 1939[5] (56 տարեկան) |
Մահվան վայր | Գենտ, Բելգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Royal Academy of Fine Arts of Gent? |
Մասնագիտություն | նկարիչ, փորագրիչ և նկարազարդող |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
![]() |
Ֆրից վան դեն Բերգե (հոլ.՝ Frits van den Berghe, ապրիլի 3, 1883[1][2][3][…], Գենտ, Բելգիա - սեպտեմբերի 22, 1939, սեպտեմբերի 23, 1939[4] կամ սեպտեմբերի 29, 1939[5], Գենտ, Բելգիա), բելգիացի նկարիչ, ստեղծագործել է իմպրեսիոնիզմ և էքսպրեսիոնիզմ ոճերում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրից վան դեն Բերգեն ուսումնասիրել է նկարչությունը, իր հարազատ քաղաքի գեղարվեստի ակադեմիայում։ 1904 թվականին ավարտելուց հետո, նա տեղափոխվում է ֆլամանդական փոքրիկ քաղաք՝ Սինտ-Մարտենս-Լատեմ, լատեմական դպրոցում բազմաթիվ նկարիչներ կրթվել են և ստեղծել իրենցը։ Վաղ շրջանում Ֆրից վան դեն Բերգեն ստեղծագործել է միայն իմպրեսիոնիզմի ոճով։ Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես, նկարիչը, ինչպես և մյուս նկարիչները Սինտ-Մարտենս-Լատեմի տեղափոխվեց Նիդերլանդներ։ Իր ավագ ընկերոջ՝ Գուստավ դե Սմետի, խորհրդին հետևելով, նա սկսում է ստեղծագործել նաև էքսպրեսիոնիզմ ոճով։ Այդ ստեղծագործական ժամանակահատվածում (1916 թվականից սկսած) նա նկարում է մռայլ, հոռետեսական նկարներ։
1922 թվականին վերադառնալով Բրյուսել, նա սկսում է ավելի վառ ներկերով նկարել՝ նրա նկարները դառնում են ավելի ուրախ։ Այդ ժամանակահատվածում նրա հիմնական թեման դառնում են մերկ կանայք։ 1925 թվականին վերադառնում է Գենտ, որտեղ ընկնում է սյուրռեալիզմի ազդեցության տակ։ Նրա կյանքի վերջին տարիներին, նկարները ստանում են ֆանտաստիկ և ողբերգական երանգներ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Piet Boyens, Gilles Marquenie, tentoonstellingscatalogus Frits Van den Berghe, in PMMK te Oostende, 1999-2000
- Bernard Dewulf, (2001), Bijlichtingen. Kijken naar schilders, hoofdstuk VI, Een zwaartillende dromer. Over Frits Van den Berghe, Uitgeverij Atlas.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Mu.ZEE - Kunstmuseum aan Zee — 2008.
|