Jump to content

Ֆրենսիս Հարփեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Հարփեր
Ծննդյան անունանգլ.՝ Frances Ellen Watkins
Ծնվել էսեպտեմբերի 24, 1825(1825-09-24)[1][2][3]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[4]
Վախճանվել էփետրվարի 22, 1911(1911-02-22)[1][2][3] (85 տարեկան) կամ փետրվարի 20, 1911(1911-02-20)[5] (85 տարեկան)
Վախճանի վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԳերեզմանEden Cemetery[5]
Մասնագիտությունվիպասան, բանաստեղծուհի, լրագրող, գրող, դասախոս, վիպասան, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ
Լեզուանգլերեն
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
Ուշագրավ աշխատանքներIola Leroy?[6]
ԱնդամակցությունNational Association of Colored Women's Clubs?[7]
Պարգևներ
Изображение автографа
 Frances Harper Վիքիպահեստում

Ֆրենսիս Էլեն Ուոթքինս Հարփեր (անգլ.՝ Frances Ellen Watkins Harper, սեպտեմբերի 24, 1825(1825-09-24)[1][2][3], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[4] - փետրվարի 22, 1911(1911-02-22)[1][2][3] կամ փետրվարի 20, 1911(1911-02-20)[5], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի աբոլիցիոնիստ, սուֆրաժիստ, բանաստեղծուհի և գրող[9]։ Ծագմամբ եղել է աֆրոամերիկուհի։ Ակտիվ մասնակցություն է ունեցել տարբեր սոցիալական բարեփոխումների իրականացմանը և եղել է Կանանց քրիստոնեական միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ազատ սևամորթների ընտանիքում, Բալթիմոր, Մերիլենդ նահանգ։ Եղել է ընտանիքի միակ երեխան[10]։ Երեք տարեկանում որբ է դարձել և դաստիարակվել է մորաքրոջ և մորեղբոր ընտանիքում։ Նրա մորեղբայր Ուիլյամ Ուոթքինսը հոգևորական է եղել և սևամորթ երեխաների համար դպրոց է պահել։ Նա մեծ ազդեցություն է ունեցել Ֆրենսիսի անհատականության ձևավորման վրա[11][12]։ Տասնչորս տարեկանից աղջիկը դերձակուհի է աշխատել։

Ֆրենսիս Էլեն Հարփերը 1872 թվականին

1850 թվականին նա դարձել է առաջին կին կարուձև դասավանդողը յունոնիստական սեմինարիայում։ 1851 թվականին Փենսիլվանիայի աբոլիցիոնիստական միավորման նախագահ Ուիլյամ Սթիլի հետ Կանադայի ստորերկրյա երկաթուղու անցատեղերում օգնել է փախստական ստրուկներին։ 1853 թվականին ընդգրկվել է Ամերիկյան հակաստրկատիրական միավորում, սկսել է հանդես գալ հասարակության առաջ որպես ճառասան։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո մասնակցել է կանանց (այդ թվում աֆրոամերիկացիների) ընտրական իրավունք տրամադրելու պայքարին, մասնակցել է այլ սոցիալական բողոքների։ 1873 թվականին Ֆիլադելֆիայում և Փենսիլվանիայում եղել է Կանանց քրիստոնեական միության «գունավոր» բաժանմունքի նախագահ։ 1894 թվականին մասնակցել է Կանանց գունավոր ազգային միավորման հիմնադրմանը և զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։ Մահացել է 85 տարեկանում, 1911 թվականի փետրվարի 22-ին՝ Ամերիկայի կանանց քվեարկելու իրավունք ստանալուց ինը տարի առաջ։

Իր բանաստեղծությունների առաջին «Forest Leaves» գիրքը հրատարակել է 1845 թվականին 20 տարեկանում, իսկ առաջին «Iola Leroy» վեպը՝ 67 տարեկանում։ Վաճառքի առումով նրա հեղինակած առավել հաջողակ ստեղծագործությունը դարձել է բանաստեղծությունների «Poems on Miscellaneous Subjects» (1854) ժողովածուն։ Նրա «Two Offers» նովելը հրատարակվել է 1859 թվականին «Anglo-African Magazine» հանդեսում։ Դա ԱՄՆ-ում հրատարակված առաջին նովելն էր, որի հեղինակը եղել է սևամորթ կին[13]։ 1872 թվականին լույս է տեսել նրա «Sketches of Southern Life» ժողովածուն, որում նկարագրվել է գրողի ճանապարհորդությունը Ամերիկայի հարավում, ազատություն ստացած նախկին ստրուկների հետ հանդիպումները և կեցության ծանր պայմանները, որոնց մեջ ստիպված էին ապրել նրանք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119207915 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Find A Grave — 1996.
  6. https://openlibrary.org/works/OL16827973W/Iola_Leroy_or_Shadows_uplifted
  7. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 490.
  8. https://msa.maryland.gov/msa/educ/exhibits/womenshall/html/whflist.html
  9. Hine, C. D., C. W. Hine, & S. Harrold (2011). The African American Odyssey. Saddle River, NJ: Pearson.
  10. Margaret Busby, "Frances Ellen Watkins Harper", in Daughters of Africa, 1992, p. 81.
  11. Hollis Robbins, Ed. "Introduction," Iola Leroy, or, Shadows Uplifted, Penguin Classics, 2010
  12. «Frances Ellen Watkins». University of Minnesota. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  13. Biography.com Editors. «Frances E.W. Harper Biography». The Biography.com website. A&E Television Networks. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին. {{cite web}}: |last1= has generic name (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Parker, Alison M. (2010). Articulating Rights: Nineteenth-Century American Women on Race, Reform, and the State, Northern Illinois University Press, 97–138.
  • Parker, Alison M. (2012). Susan B. Anthony and the Struggle for Equal Rights, University of Rochester Press, 145–171.
  • Cutter, Martha J., "The Politics of Hybridity in Frances Harper's Iola Leroy", Unruly Tongue: Identity and Voice in American Women's Writing 1850 – 1930, University Press of Mississippi/Jackson, 1999, 141–160.
  • "Unsolved Mysteries and Emerging Histories: Frances E. Harper's Iola Leroy", John Ernest, Resistance and Reformation in Nineteenth-century African-American Literature, University Press of Mississippi/Jackson, 1995, 180–207.
  • Shockley, Ann Allen, Afro-American Women Writers 1746–1933: An Anthology and Critical Guide, New Haven, Connecticut: Meridian Books, 1989.
  • Boyd, Melba Joyce, Discarded Legacy: Politics and Poetics in the Life of Frances E. W. Harper, 1825–1911. Wayne State University Press, 1995.
  • Smith Foster, Frances, ed., A Brighter Coming Day: A Frances Ellen Watkins Harper Reader, 1990.
  • Field, Corinne T., "Frances E. W. Harper and the Politics of Intellectual Maturity", in Mia Bay, Farah J. Griffin, Martha S. Jones, and Barbara D. Savage (eds), Toward An Intellectual History of Black Women, The University of North Carolina Press Chapel Hill, 2015, 110–126.
  • Carby, Hazel, "Introduction" to Iola Leroy. Beacon Press, 1987.
  • Graham, Maryemma, ed., The Complete Poems of Frances E. W. Harper, 1988.
  • Ernest, John, Resistance and Reformation in Nineteenth-Century African-American Literature, 1995.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Հարփեր» հոդվածին։