Jump to content

Ֆրենսիս Կլիվլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Կլիվլենդ
անգլ.՝ Frances Cleveland
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Wells College?[1]
Ծննդյան օր հուլիսի 21, 1864(1864-07-21)[2][3][4]
Ծննդավայր Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Վախճանի օր հոկտեմբերի 29, 1947(1947-10-29)[2][3][4] (83 տարեկան)
Վախճանի վայր Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Թաղված Փրինսթոնի գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Frank Clara Folsom
Հայր Oscar Folsom?[2]
Մայր Emma Cornelia Harmon?[2]
Ամուսին Սթիվեն Գրովեր Կլիվլենդ[5] և Thomas J. Preston Jr.?
Զավակներ Ռութ Կլիվլանդ, Էսթեր Կլիվլանդ, Richard F. Cleveland?[2], Francis Cleveland?[2] և Marion Cleveland?[2]
 
Ինքնագիր Изображение автографа

Ֆրենսիս Կլարա Ֆոլս Կրիվլենդ Պրեստոն (անգլ.՝ Frances Clara Folsom Cleveland Preston, հուլիսի 21, 1864(1864-07-21)[2][3][4], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[1] - հոկտեմբերի 29, 1947(1947-10-29)[2][3][4], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ԱՄՆ նախագահ Գրովեր Կլիվլանդի և Միացյալ Նահանգների 27-րդ առաջին տիկինը`1886 թվականից մինչև 1889 թվականը և 1893 թվականանից մինչև 1897 թվականը։ 21 տարեկանում դառնալով առաջին տիկինը, նա մինչ օրս շարունակում է մնալ ամենաերիտասարդ առաջին տիկինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Կլարա Ֆոլսոմը ծնվել է Նյու Յորքի Բուֆֆալո քաղաքում։ Եղել է Օսկար Ֆոլսոմի և Էմմա Հարմոն Ֆոլսոմի դուստրը[6]։

Ֆրանսիս Կրիվլանդի բոլոր նախնիները եղել են Անգլիայից և բնակություն են հաստատել Մասաչուսեթսում, Ռոդ Այլենդում, Նյու Հեմփշիրում և Նյու Յորքի արևմտյան մասում[7]։ Ընտանիքում եղել է միակ երեխան, (քույրը՝ Նելլի Օգոստոսը մահացել է ծնվելուց մեկ օր անց)։ Ֆրենսիսը կրել է Ֆրենկ անունը (իր հորեղբոր անունը), բայց հետո վերցրել է այդ անվանման իգական տարբերակը[8]։ Օսկար Ֆոլսոմի վաղեմի մտերիմ ընկերը՝ Գրովեր Կրիվլանդը, 27 տարեկան հասակում, Ֆրենսիսին հանդիպել է ծնվելուց անմիջապես հետո։ 1875 թվականին մահանում է Օսկար Ֆոլսոմիը, և Քլիվլենդը դառնում է 11-ամյա աղջկա խնամակալը։

Հաճախել է Բուֆալոյի ավագ դպրոց և Ուելսի քոլեջ, Նյու Յորք։ Քոլեջում սովորելուց հետո Ֆրենսիսը 1885 թվականի օգոստոսին ընդունել է Գրովեր Կլիվլանդի ամուսնության առաջարկը։ Իրենց որոշման մասին նրանք հայտարարել են հարսանիքից հինգ օր առաջ։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

21 տարեկան Ֆրենսիս Ֆոլսը և նախագահ Գրովեր Կրիվլենդը ամուսնացել են 1886 թվականի հունիսի 2-ին Սպիտակ տանը։ Կրիվլենդ միակ նախագահն էր, որը ամուսնացել էր Սպիտակ տանը (Ջոն Թայլերն ամուսնացել էր իր երկրորդ կնոջ հետ, երբ նախագահ էր, բայց հարսանիքը տեղի է ունենցել Նյու Յորքում)։ 

Ոչ մեծ արարողությունը, որին ներկա են եղել ընկերներն ու հարազատները, ավարտվել է երեկոյան ժամը 7-ին Սպիտակ տան կապույտ սենյակում[9][10]։ Քահանան եղել է փեսայի եղբայր՝ Վիլյամ Կրիվլենդը։ «Պատիվ, սեր և պահպանության» երդման բառերը փոխարինվել են «պատիվ, սեր և հնազանդություն» բառերով։ Զույգը իր մեղրամիսը անց է կացրել՝ Արևմտյան Մերիլենդի Քիմբերլանդ լեռան Դեյեր այգում։

ԱՄՆ առաջին տիկին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր առաջին տիկինը եղել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Դառնալով Սպիտակ տան տիրուհի, Ֆրենսիսը հանրաճանաչ է դարձել շնորհիվ իր հմայքի[11]։ Ֆրենսիսը շաբաթական երկու ընդունելություն էր անցկացնում, որոնցից մեկը շաբաթ օրը՝ կեսօրին։ Նախագահ Կրիվլենդի քույրը, Ռոուզ Կրիվլենդի, որը առաջին տիկին էր, Ֆրենսիսից առաջ, եղբոր հարսանիքից հետո ուրախությամբ հրաժարվեց իր պարտականություններից՝ կրթության մեջ իր կարիերայի օգտին։

Այն բանից հետո, երբ նախագահը պարտություն կրեց 1888 թվականի ընտրություններում, Ֆրենսիսը ապրում էր Նյու Յորքում։ Սպիտակ տնից դուրս գալով՝ ասել է, որ կվերադառնա չորս տարի անց։ Եվ Ֆրենսիսը չի սխալվել, 1893 թվականին Ֆրենսիսը կրկին դարձավ ԱՄՆ առաջին տիկինը։

Կրիվլենդն ուներ երեք դուստր և երկու որդի.

  • Ռութ Կրիվլենդ (1891-1904)
  • Էսթեր Կրիվլենդ (1893-1980) - նրա դուստրը եղել է Ֆիլիպա Ֆոտնը, բրիտանացի փիլիսոփա։
  • Մարիոն Կրիվլենդ (1895-1977) - ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բիզզարդ Բեյ քաղաքում։ Սովորել է Կոլումբիայի համալսարանում։ Երկու անգամ ամուսնացել է երկու անգամ՝ Սթենլի Դելի և Ջոն Ամենի հետ։
  • Ռիչարդ Ֆոլսոմ Կրիվլենդ (1897-1974) - փաստաբան։ Ծնվել է Փրինսթոնում, ծառայել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում որպես ծովային կորպուսի սպա, 1919 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը, ստացել է մագիստրոսի կոչում Հարվարդի համալսարանում։
  • Ֆրենսիս Գրովեր Կրիվլենդ (1903-1995) - դերասան։ Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բիզզարդ բեյ քաղաքում։ Ավարտել է Հարվարդի համալսարանը։ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում սովորելուց հետո մեկնել է Նյու Յորք՝ թատրոնում աշխատելու։ Բնակություն է հաստատել Նյու Հեմփշիր նահանգի Թեմուորթ քաղաքում, որտեղ եղել է քաղաքի կառավարչական անդամ։

Հետագա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին Կրիվլենդի մահից հետո, Ֆրենսիսը մենակ է ապրել Նյու Ջերսիի Փրինսթոն քաղաքում։ 1913 թվականի փետրվարի 10-ին 49 տարեկան հասակում ամուսնացել է Փրինսթոնի համալսարանի հնագիտության պրոֆեսոր Թրոմ Փրեսթոնի կրտսերի հետ։ Մեծ ճգնաժամի ժամանակ հագուստ է կարել աղքատների համար[12]։

Ֆրենսիս Կլիվլենդը մահացել է 1947 թվականի հոկտեմբերի 29-ին Բալթիմորում։ Նրան թաղեցին Փրինսթոնում՝ իր առաջին ամուսնու՝ Գրովեր Կլիվլենդի կողքին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Frances_Folsom_Cleveland
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 GeneaStar
  5. https://web.archive.org/web/20211129003816/https://www.whitehousehistory.org/questions/how-many-weddings-have-been-held-at-the-white-house
  6. «The Folsoms of Exeter, The Exeter Historical Society, Exeter, New Hampshire». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  7. «Ancestry of Freances Cleveland». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  8. Graff, Henry F. (2002), Grover Cleveland, New York: Times Books, էջ 78
  9. Graff, 79
  10. Предыдущим президентом, женившимся во время своей службы, былДжон Тайлер. Graff, 80
  11. Jeffers, 170—176; Graff, 78-81; Nevins, 302—308; Welch, 51
  12. Graff, 80