Jump to content

Ֆրեդերիկ Սթանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Սթանգ
նորվ.՝ Frederik Stang
 
Կրթություն՝ Բերգենի տաճարային դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք Նորվեգիայի եկեղեցի
Ծննդյան օր մարտի 4, 1808(1808-03-04)[1][2]
Ծննդավայր Stokke Municipality, Վեստֆոլ, Նորվեգիա
Վախճանի օր հունիսի 8, 1884(1884-06-08)[1][3] (76 տարեկան)
Վախճանի վայր Բերում, Նորվեգիա
Թաղված Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն  Նորվեգիա
Հայր Lauritz Stang?
Զավակներ Էմիլ Սթանգ ավագ
 
Պարգևներ
Ակնառու հասարակական ներդրման համար մեդալ Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ Սերովբեների արքայական շքանշան և Դանեբրոգի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Ֆրեդերիկ Սթանգ (նորվ.՝ Frederik Stang, մարտի 4, 1808(1808-03-04)[1][2], Stokke Municipality, Վեստֆոլ, Նորվեգիա - հունիսի 8, 1884(1884-06-08)[1][3], Բերում, Նորվեգիա), նորվեգացի իրավաբան[5], պետական պաշտոնյա և քաղաքական գործիչ, անկախ Նորվեգիայի առաջին վարչապետ։

Ֆրեդերիկ Սթանգը եղել է իր ժամանակի Նորվեգիայի քաղաքականության շարժիչ ուժը։ 19-րդ դարի միջնամասում եղել է Նորվեգիայի տնտեսության զարգացման պատասխանատուն։ Սթանգի պայքարը իշխանության ձևավորման պահպանման համար հանգեցրեց նրա նրա կյանքի վերջին տարիների կատաղի քաղաքական պայքարների և որոշակիորեն ստվեր գցեց երկրի զարգացման հարցում նրա կատարած մեծ ներդրման վրա։

Ընդհուպ մինչև 1930-ական թվականները Սթանգին Նորվեգիայում անվանում էին պարզապես Ֆրեդերիկ նրա նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով։

16 տարեկանում Սթանգը ընդունվում է իրավաբանական ֆակուլտետ և ավարտում այն 20 տարեկանում։ 22 տարեկանում նա սկսում է աշխատել Ֆրեդրիկի թագավորական համալսարանում որպես իրավագիտության դասախոս։ Այդ ընթացքում նա հրապարակում է Նորվեգիայի սահմանադրության նախնական տեքստը։ 1834 թվականը Սթանը տեղափոխվում է մասնավոր աշխատանքի, որտեղ իրեն դրսևորում է որպես դատական իրավաբան։

Կարճ ժամանակով Քրիստիանիայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո՝ 1861 թվականին Սթանը պաշտոն է ստանում Նորվեգիայի կառավարությունում։ Նրա իշխանության ժամանակաշրջանը բնորոշվում է նորվեգական խորհրդարանում, ինչպես նաև Նորվեգիայի ու Շվեդիայի իշխանությունների միջև բազմաթիվ հակասությունների պատճառ է դառնում։

1865 թվականին Ֆրեդերիկ Սթանգը հիմնում է Նորվեգական կարմիր խաչը։ 1870 թվականին ընտրվում է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի անդամ։

Ֆրեդերիկ Սթանը մահացել է 1884 թվականին Բերումում։

Նրա որդին՝ Էմիլ Սթանգ ավագը և թոռը՝ Էմիլ Սթանգ կրտսերը Նորվեգիայի քաղաքական-հասարակական կյանքում մեծ դերակատարություն են ունեցել։ Ավագ Սթանգը եղել է Նորվեգիայի վարչապետ, կուսակցական, քաղաքական, հասարակական գործիչ, դատական համակարգի ներկայացուցիչ, իսկ ծոռը՝ կուսակցական, քաղաքական, հասարակական գործիչ և դատական համակարգի ներկայացուցիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Seip, Jens Arup: Et regime foran undergangen. Oslo: Johan Grundt Tanum, 1945.
  • Svare, Bjarne: Frederik Stang. Oslo: Aschehoug, 1939–1950.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Սթանգ» հոդվածին։