Jump to content

Ֆրեդերիկ Էմոնս Թերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Էմոնս Թերման
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1900(1900-06-07)[1][2]
ԾննդավայրEnglish, Ինդիանա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 19, 1982(1982-12-19)[2] (82 տարեկան)
Մահվան վայրՊալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՊալո Ալտո
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[3]
Մասնագիտությունճարտարագետ, համալսարանի դասախոս, academic administrator և գրող
ԱշխատավայրՍթենֆորդի համալսարան և Radio Research Laboratory?
Ծնողներհայր՝ Լյուիս Տերման
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա

Ֆրեդերիկ Էմոնս Թերման (անգլ.՝ Frederick Emmons Terman [ˈtɜrmən], հունիսի 7, 1900(1900-06-07)[1][2], English, Ինդիանա, ԱՄՆ - դեկտեմբերի 19, 1982(1982-12-19)[2], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, համարվում է «Սիլիկոնային հովտի հայրը» (Ուիլյամ Շոկլիի հետ միասին)։

Թերմանը ստացել է քիմիայի բակալավրի աստիճան և էլեկտրատեխնիկայի մագիստրոսի աստիճան Սթենֆորդի համալսարանում[7], որտեղ նրա հայրը ՝ Լյուիս Թերմենը (IQ թեստի ստեղծող) պրոֆեսոր էր։ Թերմանը ստացել է էլեկտրատեխնիկայի գիտությունների դոկտորի կոչում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1924 թվականին։ Նրա գիտական ղեկավարը Վանեվար Բուշն էր ՝ Գիտության ազգային հիմնադրամի ստեղծողներից մեկը[8]։

Ակադեմիական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերմանը աշխատանքի է անցել Սթենֆորդում 1925 թվականին՝ ճարտարագիտության ֆակուլտետում։ 1925-1941 թվականներին Թերմանը Ստենֆորդում ստեղծեց էլեկտրոնիկայի վերապատրաստման դասընթացներ և հետազոտական ուղղություններ ռադիոլամպերի, սխեմաների և չափիչ գործիքների ոլորտում։ Նա հրատարակել է «Ռադիոտեխնիկա»[9] գիրքը (առաջին հրատարակությունը լույս է տեսել 1932 թվականին, երկրորդ հրատարակությունը՝ 1938 թվականին, երրորդ հրատարակությունը՝ 1947 թվականին, որը նկարագրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մշակված նոր տեխնոլոգիաները, չորրորդ հրատարակությունը՝ 1955 թվականին նոր վերնագրով ՝ «Էլեկտրոնիկա և Ռադիոտեխնիկա»), որն օգտագործվում է մինչ օրս։ Թերմանի մոտ սովորել են Օսվալդ Գարիսոն Վիլարդը (կրտսեր), Ուիլյամ Հյուլեթը և Դեյվիդ Փաքարդը։ Նա խրախուսում էր իր ուսանողներին ստեղծել իրենց սեփական ընկերությունները և նրանցից շատերի մեջ անձնական կապիտալ էր ներդնում, որի արդյունքում հայտնվեցին այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Litton Industries և Hewlett-Packard ընկերությունները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թերմանը ղեկավարում էր Հարվարդի համալսարանի Գիտահետազոտական ռադիոլաբորատորիան՝ ավելի քան 850 աշխատակիցներով։ Այս լաբորատորիան զբաղվում էր թշնամու ռադարներին միջամտելու սարքավորումներով, որոնք վերակառուցվում էին ընդունիչներով ՝ ռադարային ազդանշանները հայտնաբերելու համար, ինչպես նաև դիպոլային անդրադարձիչներով՝ հակառակորդի ռադարային ընդունիչների վրա կեղծ արտացոլումներ ստեղծելու համար։

Պատերազմից հետո Թերմանը վերադարձավ Սթենֆորդ և դարձավ ինժեներական դպրոցի դեկան։ 1951 թվականին նա ղեկավարեց Սթենֆորդի արդյունաբերական պարկի ստեղծման աշխատանքները, որին համալսարանը վարձակալման տվեց իր հողի մի մասը ՝ բարձր տեխնոլոգիական ընկերություններին տեղավորելու համար։ Varian Associates, Hewlett-Packard, Eastman Kodak, General Electric և Lockheed Corporation ընկերությունները տեղափոխվեցին Սթենֆորդի արդյունաբերական պարկ և Սթենֆորդի շրջակայքը վերածեցին նորարարության աղբյուրի, որը շուտով հայտնի դարձավ որպես Սիլիկոնային հովիտ։

Թերմանը Ստենֆորդի պրոռեկտորն էր 1955-1965 թվականներին։ Այս ընթացքում Թերմանը զգալիորեն ընդլայնել է գիտական, վիճակագրական և ինժեներական ստորաբաժանումները՝ պաշտպանության նախարարությունից ավելի շատ հետազոտական դրամաշնորհներ ստանալու համար։ Այս դրամաշնորհները օգնեցին Սթենֆորդը դարձնել աշխարհի առաջատար համալսարաններից մեկը, ինչպես նաև նպաստեցին Սիլիկոնային հովտի աճին։

1964 թվականին Թերմանը դարձավ ինժեներների ազգային ակադեմիայի հիմնադիրը։

Ամփոփելով իր ապրած տարիները ՝ Թերմանն ասաց.

Երբ մենք խնդիր դրեցինք Սիլիկոնյան հովտում տեխնիկական գիտությունների կենտրոն հիմնել, այստեղ գրեթե ոչինչ չկար, իսկ մնացած աշխարհը սարսափելի մեծ տեսք ուներ։ Այսօրվա համար աշխարհի մեծ մասը այստեղ է։

  • IEEE Պատվո շքանշան (1950)
  • IEEE հիմնադիրների մեդալ (1963)
  • ԱՄՆ ազգային գիտական մեդալ (1975)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. Mathematics Genealogy Project — 1997.
  4. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/education-rl.pdf
  5. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/moh-rl.pdf
  6. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/founders-rl.pdf
  7. «Fred Terman | Stanford University School of Engineering». engineering.stanford.edu (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.(չաշխատող հղում)
  8. Publishing, Britannica Educational (2011 թ․ նոյեմբերի 1). Issues in Cyberspace: From Privacy to Piracy (անգլերեն). Britannica Educational Publishing. ISBN 978-1-61530-738-8.
  9. Gillmor, C. Stewart (2004). Fred Terman at Stanford : building a discipline, a university, and Silicon Valley. Internet Archive. Stanford, Calif. : Stanford University Press. ISBN 978-0-8047-4914-5.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]