Jump to content

Դեյվիդ Փաքարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Փաքարդ
անգլ.՝ David Packard
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1912(1912-09-07)[1][2][3]
ԾննդավայրՊուեբլո, Կոլորադո, ԱՄՆ
Մահացել էմարտի 26, 1996(1996-03-26)[1][4][2][…] (83 տարեկան)
Մահվան վայրՍթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՊալո Ալտո
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան (1938) և Centennial High School?
Մասնագիտությունձեռնարկատեր, ճարտարագետ և համակարգչային գիտնական
ԱշխատավայրHewlett-Packard և Ջեներալ էլեկտրիկ
ԱմուսինLucile Salter?
Ծնողներհայր՝ Sperry Packard?[5]
Զբաղեցրած պաշտոններUnited States Deputy Secretary of Defense?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[12]
ԵրեխաներJulie Packard?, Դեյվիդ Վուդլի Փաքարդ, Susan Packard Orr? և Nancy Packard Burnett?
 David Packard Վիքիպահեստում

Դեյվիդ Փաքարդ (անգլ.՝ David Packard, սեպտեմբերի 7, 1912(1912-09-07)[1][2][3], Պուեբլո, Կոլորադո, ԱՄՆ - մարտի 26, 1996(1996-03-26)[1][4][2][…], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, Ուիլյամ Հևլեթի հետ համատեղ հիմնադրել է Hewlett - Packard ընկերությունը։ Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (1989)[13]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Փաքարդը ծնվել է Կոլորադոյի Պուեբլո քաղաքում (ԱՄՆ)։ 1936 թվականին Ստենֆորդի համալսարանում (Կալիֆորնիա նահանգ) բակալավրի աստիճան ստանալուց հետո աշխատանքի է անցնում General Electric ընկերությունում՝ որպես ինժեներ։ General Electric - ում աշխատելիս Դեյվիդը նույն սենյակում էր ապրում մեկ այլ ինժեների ՝ Ջոն Ֆլյուկի հետ, ով հետագայում ստեղծեց խոշոր ընկերություն, որը գոյություն ունի մինչ օրս ՝ Fluke Corporation[14]: Նրանք սենյակակիցներ էին և ընկերներ մնացին ողջ կյանքի ընթացքում[15]։

1938 թվականին նա վերադառնում է Կալիֆորնիա ՝ Պալո Ալտո ՝ ուսումը շարունակելու համալսարանում։ Հաջորդ տարի նա, արդեն որպես գիտությունների մագիստրոս, իր ընկերոջ և համակուրսեցի Ուիլյամ Հևլեթ հետ ստեղծեց գործընկերություն, որը կոչվում էր Հևլեթ-Փաքարդ ընկերություն՝ 538 դոլար, գրանցված կապիտալով։

Ընկերության առաջին արտադրանքը RC ձայնային հաճախականության գեներատորն էր, որը Հևլեթը նախագծել էր ուսման ընթացքում։ Ընկերության ամբողջ արտադրությունն այն ժամանակ գտնվում էր Պալո Ալտոյի փոքրիկ ավտոտնակում։

Դեյվիդ Փաքարդը մնաց ընկերության անդամ մինչև 1947 թվականը, երբ այն վերածվեց կորպորացիայի։ Այդ ժամանակ Փաքարդը դարձավ նրա նախագահը, իսկ 1964 թվականին նա ընտրվեց ընկերության խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն (գլխավոր գործադիր տնօրեն)։

Փաքարդը լքեց իր հիմնադրած ընկերությունը 1969 թվականին՝ նախագահ Նիքսոնի առաջին ժամկետում դառնալով պաշտպանության փոխնախարար։ Գրեթե երեք տարի այս պաշտոնում ծառայելուց հետո։ Փաքարդը թոշակի անցավ 1971 թվականին և վերադարձավ Պալո Ալտո, որտեղ կրկին ընտրվեց Hewlett-Packard-ի խորհրդի նախագահ։

Մինչև իր մահը Դեյվիդ Փաքարդը ակտիվորեն աշխատում էր բազմաթիվ հասարակական և բիզնես կազմակերպություններում և կրթական հաստատություններում։ Փաքարդը եղել է Հերբերտ Հուվերի բարեգործական հիմնադրամի, American Enterprise Institute (Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտ) և Հուվերի հասարակական կազմակերպության հովանավորը։ Իր կնոջ հետ միասին նա հիմնել է բարեգործական հիմնադրամ, որը կոչվում է նրանց անուններով (David և Lucile Packard Foundation)։ 1975-1982 թվականներին եղել է Ամերիկա-խորհրդային առևտրատնտեսական խորհրդի գիտության և տեխնոլոգիաների կոմիտեի անդամ, իսկ 1983-1985 թվականներին՝ ամերիկա-ճապոնական հաշտեցման հանձնաժողովի նախագահ։ 1990-1992 թվականներին նաև եղել է գիտության և տեխնոլոգիաների Նախագահական խորհրդի անդամ։ ԱՄՆ-ի շատ համալսարաններ նրան շնորհել են պատվավոր դոկտորի կոչումներ։

Որդին՝ պրոֆեսոր Դեյվիդ Վուդլի Փաքարդը, զբաղվում էր դասական լեզուների ուսումնասիրությամբ և համակարգչային մեթոդների կիրառմամբ հնագույն արձանագրությունները վերծանելու համար։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Geni(բազմ․) — 2006.
  6. https://www.nationalmedals.org/laureates
  7. https://www.smenet.org/Professional-Development/Awards-Competitions/Award-Recipients/John-Fritz-Medal-Award
  8. https://www.nasonline.org/programs/awards/public-welfare-medal.html
  9. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/founders-rl.pdf
  10. https://www.fi.edu/laureates/david-packard-0
  11. https://www.washingtonaward.com/directory/1970s/
  12. Notable Names Database — 2002.
  13. «APS Member History». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
  14. «John M. Fluke — UWEE». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  15. «HistoryLink.org- the Free Online Encyclopedia of Washington State History». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]