Ֆրանց Մեյեր
Ֆրանց Մեյեր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1882[1][2][3] |
Ծննդավայր | Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | հունիսի 25, 1975[1][2][3] (92 տարեկան) |
Մահվան վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Գերմանիա և Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | լուսանկարիչ, glass artist, արվեստի կոլեկցիոներ, ֆինանսիստ և բարեգործ |
Franz Mayer Վիքիպահեստում |
Ֆրանց Մեյեր (իսպ.՝ Franz Mayer Traumann, սեպտեմբերի 3, 1882[1][2][3], Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն - հունիսի 25, 1975[1][2][3], Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), հրեական ծագմամբ գերմանացի-մեքսիկացի ֆինանսիստ, լուսանկարիչ, հավաքորդ, Մեխիկոյում Ֆրանց Մեյերի թանգարանի հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանց Մեյերը մեծացել է Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Մենհայմ քաղաքում հրեական ընտանիքում։ 1891-1897 թվականներին սովորել է Karl-Friedrich-Gymnasium Mannheim-ում։ Կամավոր զինվորական ծառայություն է անցել Grenadierregiments Kaiser Wilhelm Nr. 110-ում։ 1901 թվականին տեղափոխվել է Լոնդոն, աշխատել ֆինանսական ընկերություններում։ 1903 թվականին մեկնել է Նյու Յորք, աշխատել Merrill Lynch ներդրումային բանկում, 1905 թվականից հաստատվել է Մեքսիկայում։ 1908 թվականին 23 տարեկան հասակում դարձել է ֆոնդային բորսայի անկախ գործակալ։
Մեքսիկական հեղափոխության ժամանակ հեռացել է երկրից, մեկնել ԱՄՆ երկու տարի այնտեղ բնակվելուց հետո 1913 թվականին վերադարձել Մեքսիկա։ 1920 թվականին ամուսնացել է Մարիա Անտոնիետա դե լա Մակոռայի հետ, ով մի քանի տարի անց մահացել է։ Մեյերն այլևս չի ամուսնացել և ժառագներ չի ունեցել։ 1933 թվականի դեկտեմբերի 29-ին Մեյերը դարձել է Մեքսիկայի քաղաքացի։
1950-ական թվականներին Մեյերը որոշել է իր արվեստի հավաքածուն նվիրաբերել Մեքսիկային։ 1963 թվականին նա ստեղծել է հավատարմագրային հիմնադրամ, և Մեքսիկայի Բանկը ընտրվել է որպես ֆիդուցիար Մեխիկոյում արվեստի թանգարանի ստեղծման համար։ Մայերի ցանկությամբ և ըստ հաստատված պայմանագրի թանգարանում պետք է ստեղծվեր գրադարան, կազմակերպվեին ցուցահանդեսներ, մրցույթներ, համաժողովներ։
Մեյերը մահացել է 1975 թվականին իր հավաքածուն նվիրաբերելով Մեքսիկային և նրա բնակիչներին։ Մեյերի անվան թանգարանը բացվել է 1986 թվականին նախկին ալրաքաշի և հիվանդանոցի շենքում, որը հատուկ վերակառուցվել է հավաքածուն այնտեղ տեղակայելու համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002. ISBN 0-89090-107-4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Մեյեր» հոդվածին։ |