Ֆրանսուա Պիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Պիկո
ֆր.՝ François-Édouard Picot
Ծնվել էհոկտեմբերի 17, 1786(1786-10-17)[1]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Վախճանվել էմարտի 15, 1868(1868-03-15)[2][3][4][…] (81 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[2][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1817)[7]
Մասնագիտություննկարիչ
Ոճնեոդասականություն
Ժանրդիմանկար, նյու, պատմական գեղանկարչություն, կրոնական նկարչություն և դիցաբանական գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Siege of Calais?
ՈւսուցիչFrançois-André Vincent? և Ժակ Լուի Դավիդ
ԱշակերտներÉdouard Cibot?, Étienne-Prosper Berne-Bellecour?, Ալեքսանդր Կաբանել, Ուիլյամ Բուգրո, Ulysse Butin?, Jean-Jacques Henner?, Claudius Popelin?, Ժան Ժորժ Վիբեր, Ferdinand Chaigneau?, Jules Collinet?, Կամիլ Պիսսարո, Georges Lafosse?, Édouard Baille?, Victor Mottez?, Charles Frédéric Chassériau?, Գյուստավ Մորո, Gustave Achille Guillaumet?[8] և Adolphe Leofanti?
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա[9]
ՀայրAugustin-André Picot?
 François-Édouard Picot Վիքիպահեստում

Ֆրանսուա Պիկո (ֆր.՝ François-Édouard Picot, հոկտեմբերի 17, 1786(1786-10-17)[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - մարտի 15, 1868(1868-03-15)[2][3][4][…], Փարիզ[2][5]), ֆրանսիացի պատմական գեղանկարիչ։

Ֆրանսուա Անդրե Վենսենի և Ժակ-Լուի Դեվիդի աշակերտը, նեոկլասիցիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1786 թվականին Փարիզում։ 1813 թվականին նա արժանանում է Հռոմեական բարձր մրցանակի` ստանալով կրթաթոշակ նկարչության ոլորտում վերապատրաստման համար։ Նրա առաջին հաջողությունը հասարակության մեջ գալիս է այն ժամանակ, երբ նա 1839 թվականին Փարիզյան սալոնում նեկայացնում է իր L'Amour et Psyché (Լուվր) աշխատանքը։ Նա շարունակում է իր կտավները ցուցադրել Փարիզյան սալոնում մինչև 1839 թվականը։ 1836 թվականին Էդուարդ Պիկոն Փարիզյան ակադեմիայում ընտրվում է որպես անդամ, հետագայում 1832 թվականին նա դառնում է Պատվո լեգեոնի շքանշանակիր սպա։

Պիկոն Մեդիչիում, առանձնատանը

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1813 թվականին, արժանանալով Հռոմեական մրցանակի, նա սովորում է Իտալիայում, որտեղ նկարում է «Ամուրը և Պսիքեն» (1817 թվական), որը նշանավորում է նրա փառքի սկիզբը։ Իր գործունեությունում կատարված առաջին աշխատանքները եղել են այսպես ասած օրինակներ։ «Ռաֆայելը և Ֆարնարինը» (1822), «Օստրեսը քնում է Էլեկտրայի ձեռքերում» և «Հայտարարությունը» նկարներում նա ցույց է տալիս ավելի պարզամտությունն ու բնականություն, ավելի շատ ջերմություն և շքեղություն, գունային ավելի մեղմ ու հաճելի գամմաներ։ Երբ ֆրանսիական նկարում արտացոլվում է ռոմանտիկ միտում, Պիկոն միանգամից սկսում է օգտագործել այն իր գործերի մեջ` համեմելով այն ներդաշնակությամբ և գեղանկարչությամբ, սակայն նա բավարար ուժ չունենալու պատճառով այդ ասպարեզում չի հասնում այն բարձր աստիճանին, որին ցանկանում էր հասնել։ Այնուամենայնիվ, նա դառնում է ռոմանտիկ դպրոցի նշանավոր լուսավորիչներից մեկը և մեծ օգուտ է տալիս ֆրանսիական արվեստին, ուսուցանելով այնպիսի ուսանողների, ինչպիսիք են նկարիչներ Պիլը, Ալեքսանդր Կաբանելը Ուիլյամ Բուգրոն և ուրիշներ։ 1836 թվականից նա եղել է ֆրանսիական ինստիտուտի անդամ։ Այս նկարչի կարևորագույն ստեղծագործությունները պատկանում են մոնումենտալ գեղանկարչությանը, դրանցից հատկապես հատկանշական են Վերսալյան թանգարանի սրահներից մեկում պատկերված այլաբանական առաստաղանկարը, երկու նմանատիպ առաստաղանկարներ Լուվրի պատկերասրահում և որմնանկարները փարիզյան Նոտր Դամ դե Լորետ, Սենթ Վինսենթ դե Պոլ և Սբ. Մերի եկեղեցիներում։ Պիկոյի այլ ստեղծագործություններից կարևոր են նշել հետևյալ կտավները. «Կալեյի գրավումը հերցոգ Գիզի կողմից 1558 թվականին» (Վերսալյան պատկերասրահ) և «Ժանտախտի դրվագ Ֆլորենցիայում» (Գրենոբլյան թանգարան)։ Բացի դրանից նա նկարել է հրաշալի դիմանկարներ։

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ամուր և Պսիքեն» (1817)
  • «Ռաֆայելը և Ֆարնարին» (1822)
  • «Էլեկտրայի գրկում քնած Օրեստը» (1822)
  • «Լեդա» (1832)
  • «Ֆլորենցիայում պատահարի դրվագը»

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Պիկո» հոդվածին։