Ֆրանչեսկո Սալվիատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Սալվիատի
իտալ.՝ Francesco Salviati
Ծնվել է1510[1][2]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3]
Վախճանվել էնոյեմբերի 11, 1563(1563-11-11)[3][4][5][…]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[3]
Քաղաքացիություն Ֆլորենցիայի դքսություն
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճմաներիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներCharity? և The Incredulity of Saint Thomas?
ՈւսուցիչDionigi da Diacetto?[6], Ջուլիանո Բուջարդինի, Բանչո Բալդինի, Անդրեա դել Սարտո և Անդրեա դել Բերիշանինո
ԱշակերտներԲերնարդո Բուանտալենտի
 Francesco Salviati Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Սալվիատի (իրական անունը՝ Ֆրանչեսկո դե Ռոսսի, իտալ.՝ Francesco Salviati, 1510[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3] - նոյեմբերի 11, 1563(1563-11-11)[3][4][5][…], Հռոմ, Պապական մարզ[3]), իտալացի նկարիչ, մաներիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆլորենցիայում, ջուլհակի ընտանիքում։ Սովորել է Անդրեա դել Սարտոյի արվեստանոցում։ Երիտասարդ տարիներին վայելել է կարդինալ Ջովանի Սալվիատիի հովանավորությունը, ում հրավերով 1530 թվականին ժամանել է Հռոմ։ 1538 թվականին ընդունում է իր ղեկավարի պատվերը՝ մասնակցելու Սան Ջովաննի Դեկոլատոյի եկեղեցու որմնանկարի ստեղծմանը։ «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը» որմնանկարը, որը կատարվել է նրա կողմից, կրում է Ռաֆայելի վատիկանյան որմնանկարների ազդեցությունը։ Այս առաջին մեծ աշխատանքը արվեստագետին հռչակ է բերել։ Ի նշան երախտագիտության, նա վերցրել է իր հովանավորի ազգանունը։ 1539 թվականին Սալվիատին ձեռնամուխ է եղել Վենետիկ ուղևորությանը, 1540-ականներին ապրել և աշխատել է հիմնականում Ֆլորենցիայում և Հռոմում։  1556-1557 թվականներին նկարիչն այցելել է Ֆոնտենբլո, որտեղ նրա ոճը ճանաչում է բերել նրան։  Սալվիատին իր ժամանակի ամենահայտնի որմնանկարիչներից էր։ Նրա ոճը նուրբ է, և ստեղծագործությունները, որոնք ներառում են բազմաթիվ ֆիգուրներ, բարդ և խնամքով են կառուցված։ Այս բնագավառում նկարչի լավագույն աշխատանքների թվին կարելի է դասել Ֆլորենցիայում Պալացո Վեկկիո աուդիենցիաների սրահի (1543-1544) որմնանկարը, որը նվիրված է հռոմեական զորավար և բռնապետ Ֆուրի Կամիլի կյանքի պատմությանը և հանդիսանում է Կոզիմո Մեդիչիի կառավարման այլաբանություն։ Սալվիատին նաև հրաշալի դիմանկարիչ էր։ Այս ժանրում նրա աշխատանքները տարբերվում են մոդելի հոգեբանական բնութագրերի ճշգրտությամբ և գունային ներկապնակի հարստությամբ, որը հիշեցնում է Հյուսիսային Իտալիայի գեղանկարչական ավանդույթի մասին։ Նրա բազմաթիվ դիմանկարները երբեմն սխալմամբ վերագրվում են Անյոլո Բրոնձինոյին[7][8][9]։ Նկարիչը մահացել է Հռոմում 1563 թվականին։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կամիլլի հաղթահանդեսը, 1543—1545 թվականներ, Ֆլորենցիա, Պալացցո Վեկկիո,
  • Ողորմություն, 1554-1558 թվականներ, Ֆլորենցիա, Ուֆֆիցի պատկերասրահ,
  • Տղամարդու դիմանկար, 1550-1555 թվականներ, Լոս Անջելես, Փոլ Գեթի թանգարանի,
  • Երիտասարդ տղամարդու դիմանկար, 1550 թվական, Հոնոլուլուի արվեստի ակադեմիա,
  • Երիտասարդ տղամարդու դիմանկար, 1548 թվական, Վիեննա, Լիխտենշտեյնի թանգարան,
  • Սուրբ Թովմասի անհավատությունը, 1543-1547 թվականներ, Փարիզ, Լուվր,
  • Բրուտուսը, Մյուցիո Սցեվոլան և Կամիլը, Ֆլորենցիա, Պալացցո Վեկկիո,
  • Մարիամի և Էլիզաբեթի հանդիպումը, 1538 թվական, Հռոմ, Սան Ջիովանի Դեկոլատո եկեղեցի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 http://www.treccani.it/enciclopedia/de-rossi-francesco-detto-il-salviati_(Dizionario_Biografico)/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Kunstindeks Danmark (դան.)
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. http://ta.sandrart.net/en/person/view/1974
  7. «Salviati». Saint Louis Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  8. «Francesco Salviati». The J. Paul Getty Museum. J. Paul Getty Trust. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  9. Krén, Emil; Marx, Daniel. «Portrait of a Gentleman». Web Gallery of Art. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Սալվիատի» հոդվածին։