Ֆրանչեսկո Գվարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Գվարդի
իտալ.՝ Francesco Guardi
Ծնվել էհոկտեմբերի 5, 1712(1712-10-05)[1][2][3][…]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[4]
Վախճանվել էհունվարի 1, 1793(1793-01-01)[5][2][6][…] (80 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճռոկոկկո
ԺանրՎեդուտա[7] և բնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներA Regatta on the Grand Canal with the Rialto Bridge in Venice?, Landscape with a Quay and Ships on a Lake? և The Doge Alvise IV. Mocenigo on the Bucentaur near the Riva di Sant'Elena?
Ներշնչվել էMichele Marieschi?
ՀայրԴոմենիկո Գվարդի
ՄայրMaria Claudia Pichler?
ԶավակներGiacomo Guardi?
 Francesco Guardi Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Լացարո Գվարդի (իտալ.՝ Francesco Lazzaro Guardi, հոկտեմբերի 5, 1712(1712-10-05)[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4] - հունվարի 1, 1793(1793-01-01)[5][2][6][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի նկարիչ, վեդուտիստների վենետիկյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Գվարդին ծնվել է 1712 թվականի հոկտեմբերի 5-ին իտալական Վենետիկ քաղաքում։ Նրա հայրը նկարիչ Դոմենիկո Գվարդին էր, ում Ֆրանչեսկոն կորցրեց, երբ ընդամենը չորս տարեկան էր։ Նկարիչներ էին նաև եղբայրները, որոնցից հայտնի էր Ջովանի Անտոնիո Գվարդին։ Ֆրանչեսկոյի որդին՝ Ջակոմոն, նույնպես դարձավ նկարիչ։ Ֆրանչեսկոյի քույրը՝ Մարիա Չեչիլիան, ամուսնացած էր նկարիչ Ջովանի Բատիստա Տիեպոլոյի հետ։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Գվարդիի արվեստը գնահատվել է միայն իմպրեսիոնիզմի դարաշրջանում։ Մինչև այդ նա մնացել է հայտնի նկարիչներ, վեդուտայի վարպետներ Անտոնիո Կանալետտոյի և նրա եղբորորդի Բեռնարդո Բելոտոյի ստվերում։ Բայցևայնպես Գվարդին ոչ միայն քաղաքային տեսարանների նկարիչ էր, նա նաև վրձնել է շատ գյուղական թեմաներ, որոնք բավականին արժեքավոր գործեր են հանդիսանում։

Ֆրանչեսկո Լացարո Գվարդին համարվում է վենետիկյան գեղարվեստի դասական դպրոցի վերջին ներկայացուցիչներից մեկը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Никитюк О. Д. Франческо Гварди / Оформление и худож. редакция Л. А. Ивановой. — М.: Искусство, 1968. — 112, [6] с. — 35 000 экз. (обл., суперобл.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Francesco Guardi (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 BeWeB
  4. 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Guardi, Francesco (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 6. — S. 7.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  7. http://www.louvre.fr/en/oeuvre-notices/view-piazzetta-steps-san-marco-basilica

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Գվարդի» հոդվածին։