Ֆլորայի ընտանիք
Ֆլորայի ընտանիք, խոշոր սիլիկատային S դասի աստերոիդների խումբ է, աստերոիդների գոտու ներքին մասում, որի առաջացումը և առանձնահատկությունները քիչ են ուսումնասիրված։
Քանի որ, այս ընտանիքի սահմանները բավականին լղոզված են, երկար ժամանակ համարվում էր, որ այս ընտանիքի սահմաններին մոտ տեղակայված Արիադնեի աստերոիդների խումբը, առանձին ընտանիք է, սակայն ավելի մանրամասն սպեկտրալ հետազոտությունները ցույց տվեցին, որ այն Ֆլորայի ընտանիքի մաս է[1][2]։
Ինչպես և որոշ այլ աստերոիդների ընտանիքներ, Ֆլորայի ընտանիքը առաջացել է ծնող մարմնի ոչնչացումից, խոշոր աստերոիդի հետ բախման հետևանքով[3]։ Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք, ի պատիվ ճապոնացի աստղագետ Կիեցուգու Խիրայամայի, ով հայտնաբերել է առաջին հինգ աստերոիդների ընտանիքները։
Չափազանց հնարավոր է, որ հենց այս ընտանիքն է եղել այն երկնաքարի աղբյուրը, որը ընկել է Երկրի վրա 65 միլիոն տարի առաջ և ծառայել է դինոզավրերի անհետացման պատճառ, որի ընթացքում Երկրի երեսից փաստացիորեն անհետացել են բոլոր խոշոր կենդանիները[4]։
Առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքը անվանվել է այս խմբի ամենամեծ աստերոիդի պատվին՝ (8) Ֆլորա, տրամագիծը 140 կմ։ Ընտանիքը առաջացել է ծնող աստերոիդի բախումից խոշոր մարմնի հետ, որը և դուրս է մղել բազմաթիվ բեկորներ, որոնք դարձել են ինքնուրույն աստերոիդներ։ Ընդ որում, ծնող մարմինը ամենայն հավանականությամբ ամբողջությամբ ոչնչացել է, իսկ ինքը՝ Ֆլորան, հանդիսանում է միայն այդ մարմնի ամենախոշոր բեկորը, իր մեջ կենտրոնացնելով ընտանիքի աստերոիդների զանգվածի 80%-ը։ Այս ընտանիքի չափերով երկրորդ աստերոիդն է (43) Արիադնեն, որը ներառում է մնացած զանգվածի մեծ մասը՝ մոտ 9%։ Մյուս աստերոիդները իրար մեջ են բաշխում մնացած 11%, նրանց տրամագծերը չեն գետազանցում 30 կմ։
Ընդ որում, ծնող մարմնի ոչնչացման հետևանքով առաջացած բեկորների մեծ մասը արդեն չեն մտնում այս ընտանիքի կազմի մեջ։ Մասնավորապես, հաշվարկվել է, որ չնայած այն բանին, որ Ֆլորան կազմում է ընտանիքի զանգվածի 80%, դա կազմում է ծնող մարմնի ընդամենը 57%[5]։ Հավանաբար, դա տեղի է ունեցել ընտանիքի անդամների միջև երկրորդային բախումների պատճառով, որի հետևանքով նրանց մի մասը դուրս է նետվել ընտանիքի ուղեծրից։
Ընտանիքի սահմանները չափազանց լղոզված են, կենտրոնում աստերոիդների խտությունը մեծ է, և ընտանիքի կենտրոնից հեռանալուն զուգընթաց ընտանիքի անդամները աստիճանաբար կորում են հիմնական գոտու այլ աստերոիդների ֆոնին, որոնց խտությունը այս մասերում շատ մեծ է։ Այս հանգամանքը ևս դժվարացնում է ընտանիքի սահմանների որոշման խնդիրը։ Կան նաև որոշակի ոչ-համասեռություններ այս ընտանիքի ներսում, որը ևս կարող է լինել երկրորդային բախման արդյունք։ Բացի այդ, չափազանց հետաքրքիր է, որ ընտանիքի ամենախոշոր աստերոիդները (Ֆլորա և Արիադնե), գտնվում են նրա սահմանին մոտ։ Աստերոիդների այսպիսի տեղաբաշխման պատճառը ընտանիքի ներսում դեռևս պարզ չի։
Ամենալավ ուսումնասիրված և ամենահայտնի աստերոիդը Ֆլորայի ընտանիքում հանդիսանում է (951) Գասպրան, որի մոտով, անցել է Գալիլեոն, դեպի Յուպիտեր թռիչքի ժամանակ։ Աստերոիդի մակերևութի խառնարանների խտության ուսումնասիրությունների արդյունքում երևում է, որ սա աստղագիտական հասկացություններով չափազանց երիտասարդ ընտանիք է, որը առաջացել է մոտավորապես 200 միլիոն տարի առաջ։ Ընդ որում, դատելով օլվինի մեծ խտությունից Գասպրայի մակերևույթի կազմությունում, ծնող մարմնում, որից այն առաջացել է, մինչև աչնչացումը սկսվել էր մասնակի ընդերքների բաժանում[6]։
Ֆլորայի ընտանիքի աստերոիդները համարվում են L տիպի խոնդրիտների բավականին հնարավոր աղբյուրների թեկնածուներ[7], որոնք շատ տարածված են Երկրի վրա գտնված երկնաքարերի մեջ, կազմում են բոլոր գտած երկնաքարերի մոտ 38%։ Այս ենթադրությունը հիմնավորվում է նրանով, որ ընտանիքը տեղաբաշխված է բավականին անկայուն գոտում , հաստատուն ռեզոնանսային ուղեծրերից հեռու, և նրանով, որ Ֆլորայի աստերոիդների և գտնված երկնաքարերի սպեկտրալ ցուցանիշները բավականին մոտ են իրար։
Տեղաբաշխումը և չափերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ընտանիքի կենտրոնական մասում տեղակայված հիմնական անդամների համար կատարված թվային վիճակագրական անալիզի արդյունքներով[1], ընտանիքի անդամների ուղեծրային էլեմենտները ընկած են հետևյալ միջակայքերում՝
ap | ep | ip | |
---|---|---|---|
min | 2,17 ա. մ. | 0,109 | 2,4° |
max | 2,33 ա. մ. | 0,168 | 6,9° |
Սակայն, քանի որ, ընտանիքի սահմանները բավականին լղոզված են, ապա այս պահի աստղագիտական էպոխայում իրական ուղեծրային էլեմենտների միջակայքը ավելի լայն է՝
a | e | i | |
---|---|---|---|
min | 2,17 ա. մ. | 0,053 | 1,6° |
max | 2,33 ա. մ. | 0,224 | 7,7° |
Ֆլորայի ընտանիքը հանդիսանում է մեզ ամենամոտ աստերոիդների ընտանիքներից մեկը և կազմված է ավելի լուսավոր S սպեկտրալ դասի աստերոիդներից, որոնք ունեն շատ բարձր մակերևույթի ալբեդո։ Այս ամենը թույլ է տվել Ֆլորայի ընտանիքին դառնալու ամենամեծաքանակ աստերոիդների ընտանիքներից մեկը։ Այսպես 1995 թվականի տվյալներով աստերոիդների ընտանիքի քանակը կազմում էր 604 հիմնական խմբում և մոտ 1027 ավելի ընդլայնվածում։ Սակայն 2005 թվականին կատարված 96944 ուսումնասիրված աստերոիդների մեջ AstDys ծրագրի շրջանակներում հայտնաբերվել են արդեն 7438 մարմին, որոնք ընկած են վերը նշված աղյուսակով նկարագրված տարածությունում։ Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ այս տարածությունը ներառում է նաև Վեստայի և Նիսայի ընտանիքների տարածությունների մասը։ Այդ պատճառով, Ֆլորայի ընտանիքի ամենահավանական քանակն է 4000-5000 աստերոիդ (մոտավոր գնահատական), որը կազմում է այս պահին հայտնի աստերոիդների հիմնական գոտու բոլոր աստերոիդների 5-6%։
Այս ընտանիքի խոշորագույն աստերոիդները
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Տրամագիծ | Մեծ կիսաառանցք | Ուղեծրի թեքում | Էքսցենտրիսիտետ | Հայտնաբերման տարի |
---|---|---|---|---|---|
(8) Ֆլորա | 135,89 կմ | 2,201 ա. մ. | 5,889 ° | 0,157 | 1847 |
(43) Արիադնե | 95×60×50 կմ | 2,204 ա. մ. | 3,464 ° | 0,168 | 1857 |
(244) Սիտա | 10,95 կմ | 2,175 ա. մ. | 2,844 ° | 0,137 | 1884 |
(281) Լուկրեցիա | 11,76 կմ | 2,187 ա. մ. | 5,304 ° | 0,132 | 1888 |
(291) Ալիս | 14,97 կմ | 2,223 ա. մ. | 1,854 ° | 0,092 | 1890 |
(315) Կոնստանցիա | 5 - 12 կմ | 2,242 ա. մ. | 2,427 ° | 0,167 | 1891 |
(341) Կալիֆոռնիա | 14,67 կմ | 2,199 ա. մ. | 5,669 ° | 0,194 | 1892 |
(352) Ժիզելա | 20,27 կմ | 2,194 ա. մ. | 3,380 ° | 0,149 | 1893 |
(364) Իզարա | 27,99 կմ | 2,220 ա. մ. | 6,005 ° | 0,150 | 1893 |
(453) Թեա | 20,93 կմ | 2,183 ա. մ. | 5,557 ° | 0,109 | 1900 |
(951) Գասպրա | 12,2 կմ | 2,210 ա. մ. | 4,101 ° | 0,173 | 1916 |
Բացառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տարածությունում աստերոիդների բարձր խտության պատճառով, տրամաբանական է սպասել, որ այս ընտանիքի աստերոիդների մեջ կան մեծ թվով աստերոիդներ, որոնք նրա մեջ չեն մտնում, բայց շարժվում են միևնույն ուղեծրերով։ Սակայն, այս պահին հնարավոր է եղել բացահայտել նրանցից մի քանիսը։ Սա բացատրվում է նրանով, որ Ֆլորայի ընտանիքի աստերոիդների սպեկտրալ դասը չափազանց տարածված է աստերոիդների գոտում։ Ահա այսպիսի աստերոիդներից մի քանիսը՝
|
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստերոիդների ընտանիքներ
- Երկրին մոտեցող աստերոիդներ
- Տրոյացի աստերոիդներ
- Դամոկլոիդներ
- Կենտավրոսներ
- Ապոլոնի աստերոիդներ
- Ամուրի աստերոիդներ
- Ատենի աստերոիդներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 V. Zappalà, Ph. Bendjoya, A. Cellino, P. Farinella and C. Froeschlé, Asteroid Families: Search of a 12,487-Asteroid Sample Using Two Different Clustering Techniques Արխիվացված 2020-03-28 Wayback Machine, Icarus, Volume 116, Issue 2 (August 1995), pages 291-314
- ↑ M. Florczak et al. A Visible Spectroscopic Survey of the Flora Clan, Icarus Vol. 133, p. 233 (1998)
- ↑ Ե. Ֆ. Տեդեսկո (1979 թ․ դեկտեմբեր). «Ֆլորայի ընտանիքի ծագումը». 40. Իկարուս: 375-382. Bibcode:1979Icar...40..375T.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) (անգլ.) - ↑ J.D. Harrington (2010 թ․ փետրվարի 2). «Suspected Asteroid Collision Leaves Trailing Debris». NASA Release: 10-029. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին. (անգլ.)
- ↑ Պ. Տանգա և ընկ. Աստերոիդների ընտանիքների չափերի բաշխումը՝ Երկրաչափության դերը, Իկարուս, հատ. 141, Էջ. 65, տարին՝ 1999 (անգլ.)
- ↑ J. Veverka et al. Galileo's Encounter with 951 Gaspra: Overview, Icarus, Vol. 107, p. 2 (1994)
- ↑ D. Nesvorný et al. The Flora Family: A Case of the Dynamically Dispersed Collisional Swarm?, Icarus, Vol. 157, p. 155 (2002)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Астероиды(չաշխատող հղում)
- Общая астрономия. Солнечная система. Астероиды – малые тела Солнечной системы
- Столкновения с астероидами "подарили" жизнь на Земле?
- Малые тела Солнечной системы
- Семейства астероидов Արխիվացված 2009-03-19 Wayback Machine
- Астероиды: крупная четверка(չաշխատող հղում)
- PDS asteroid taxonomy data set (անգլ.)
- AstDys site:Proper elements for 96944 numbered minor planets (անգլ.)
- Asteroid Families, Old and Young (անգլ.)
- The Flora Asteroid Clan Արխիվացված 2011-07-28 Wayback Machine (անգլ.)
- The Flora Family: A Case of the Dynamically Dispersed Collisional Swarm? (անգլ.)
- Asteroid Family Identification
- The origin of the Flora family (անգլ.)
- PHYSICAL INVESTIGATIONS OF THE FLORA FAMILY ASTEROIDS (անգլ.)
- The Flora Family: A Case of the Dynamically Dispersed Collisional Swarm? (անգլ.)
|