Կարինի ընտանիք
Կարինի ընտանիք, դա ոչ մեծ աստերոիդների խումբ է, որը հանդիսանում է Կորոնիսի ընտանիքի ենթախումբ։ Այս աստերոիդների ընտանիքում ներառված են ընդամենը մոտ 90 հիմնական գոտու աստերոիդ։ Այս խումբը հետաքրքիր է նրանով, որ գիտնականները օգտագործել են այս ընտանիքի 13 աստերոիդների ուղեծրերը, անցյալում նրանց ուղեծրերի հաշվարկի համար, փաստորեն որոշելու համար այն ծնող մարմնի որղեծիրը, որից այս ընտանիքը առաջացել է։
Ընտանիքը ստացել է իր անվանումը խմբի ամենամեծ աստերոիդի՝ (832) Կարինի, անունից, որը պատկանում է S սպեկտրալ դասին։ Աստերոիդի տրամագիծը կազմում է մոտ 19 կմ, որը ըստ հաշվարկների կազմում է ծնող մարմնի զանգվածի մոտ 15–20%, որը կարող էր ունենալ մինչև 33 կմ տրամագիծ և ջարդվել է այլ աստերոիդի հետ բախման արդյունքում առանձին բեկորների 1-7 կմ տրամագծով, որով և հետագայում կազմել է այս ընտանիքը։
2002 թվականին[1] հայտնաբերվեցին բավականին երիտասարդ աստերոիդներ, որոնց միջոցով հնարավոր եղավ որոշել ընտանիֆի առաջացման ժամանակը։ Աստղագիտական չափանիշներով դա տեղի է ունեցել վերջերս, մոտ 5,8 ± 0,2 միլիոն տարի առաջ[2][3], այդ պատճառով, առաջացած աստերոիդների մակերևույթներ համարյա չեն ձևափոխվել երկրորդային հարվածներից և տիեզերական հողմահարման գործոններից, ինչը տալիս է հնարավորություն իմանալ ավելին աստերոիդների ներքին կառուցվածքի մասին և կապ հաստատել աստերոիդների և Երկրի վրա գտնված երկնաքարերի միջև։ Ընտանիքի առաջացման ճշգրիտ ժամանակը կարող է նաև օգնել հաշվարկել խառնարանների առաջացման արագությունը աստերոիդների վրա։ Այս ընտանիքի մասին այլ հետաքրքրական փաստն այն է, որ հենց այստեղ է առաջին անգամ հայտնաբերվել Յարկովսկու էֆեկտի ազդեցությունը աստերոիդների վևա։ Այս աստերոիդների ընտանիքը նույնպես կարող է լինել IRAS ուղեծրային աստղադիտարանի կողմից հայտնաբերված միջմոլորակայնի փոշու շերտի, ինչպես նաև 5,8 միլիոն տարի տարիքով երկնաքարերի, որոնք առաջացել են S դասի աստերոիդներից[4] աղբյուրը։
Հաշվարկված է, որ ընտանիքի աստերոիդների փոքր չափերի պատճառով, այս ընտանիքը առաջիկա 100 միլիոն տարվա ընթացքում կցրվի տիեզերական տարածության մեջ այնքան, որ հնարավոր չի լինի առանձնացնոլ այս ընտանիքի աստերոիդները այլ ընտանիքների ֆոնին։
Ոչ բոլոր աստերոիդները, որոնք շարժվում են այս ընտանիքի ուղեծրերով պատկանում են Կարինի ընտանիքին։ Օրինակ՝ (4507) Պետերքոլինզ աստերոիդը սկզբում համարվում էր այս ընտանիքի անդամ, սակայն 2004 թվականին, այս աստերոիդի սպեկտրալ ուսումնասիրության ժամանակ պարզվեց, որ նրա սպեկտրը չի համընկնում ընտանիքի մյուս անդամների հետ, հետևաբար այս աստերոիդը չի կարելի ներառել Կարինի ընտանիքում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստերոիդների ընտանիքներ
- Երկրին մոտեցող աստերոիդներ
- Տրոյացի աստերոիդներ
- Դամոկլոիդներ
- Կենտավրոսներ
- Ապոլոնի աստերոիդներ
- Ամուրի աստերոիդներ
- Ատենի աստերոիդներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆ. Յոշիդա, Բ. Դեռմավան, Տ. Նակամուրա, Տ. Իտո, Ս. Տակահաշի, Մ. Ա. Իբրահիմով, Ս. Միյասակա, Հ. Ֆուկուշիմա, Հ. Սատո, Տ. Յանագիսավա, Ռ. Մալհոտրա, Վ. Հ. Իպ և Վ. Պ. Չեն. «Աստերոիդների Կարինի ընտանիքի ֆոտոմետրիկ դիտարկումները» (PDF). Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում) - ↑ Պ. Վերզանա, Մ. Բիրլան, Ա. Ռոսսի, Ի. Դոտտո, Դ. Նեսվոռնի, Ռ. Բրունետո, Ս. Ֆորնասիեր, Մ. Ֆուլչինյոնի, Ս. Ռենիեր (2006). «Կարինի ընտանիքի ֆիզիկական առանձնահատկությունները» [Physical characterization of the Karin family] (անգլերեն). էջեր 945–951. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ս. Տակահաշի, Յ. Լ. Վու, Ֆ. Յոշիդա, Վ. Հ. Իպ. «Կարինի ընտանիքի անդամների փոշու հալոների որոնման մեջ» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-04-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Աստերոիդների Կարին ընտանիքի ֆոտոմետրիան (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Photometry of Karin family asteroids (անգլ.)
- Surface Color Variation of a New-Born Family Asteroid, Karin(չաշխատող հղում) (անգլ.)
- Detection of the Yarkovsky effect for main-belt asteroids (անգլ.)
- Pairs of Asteroids Probably of Common Origin Արխիվացված 2004-09-30 Wayback Machine (անգլ.)
- Photometry of Karin family asteroids (անգլ.)
|