Էոսի ընտանիք
Էոսի ընտանիք, բավականին խոշոր աստերոիդների ընտանիք է աստերոիդների հիմնական գոտում։ Այս ընտանիքի բոլոր աստերոիդները շարժվում են նման ուղեծրերով, որը վկայում է այն մասին, որ այս ընտանիքը, ինչպես նաև մնացած ընտանիքների մեծամասնությունը, առաջացել է երկու մեծ աստերոիդների բախման հետևանքով, Արեգակնային համակարգի ձևավորման սկզբնական շրջանում։ Ընտանիքը ստացել է իր անվանումը այս ընտանիքի ամենախոշոր աստերոիդներից մեկի՝ (221) Էոսի պատվին։
Հայտնաբերումը[խմբագրել | խմբագրել կոդը]
1918 թվականին, երբ ճապոնացի աստղաֆետ Կիեցուգու Խիրայաման սովորում էր Յելի համալսարանում նա սկսեց հետազոտել աստերոիդների շարժման օրինաչափությունները։ Կատարելով բազմաթիվ աստերոիդների անալիզ, հաշվի առնելով նրանց ուղեծրերի էքսցենտրիսիտետները և թեքումները, նա հայտնաբերեց, որ որոշ աստերոիդներ շարժվում են խմբերով։ Նույն 1918 թվականին նա նկարագրեց հինգ այսպիսի խմբեր, նրանց մեջ նաև Էոսի խումբը, որի մեջ այն ժամանակ մտնում էին 19 աստերոիդներ։ Այդ ժամանակից, աստերոիդների հայտնաբերման հետ զուգընթաց, այս խմբի աստերոիդների քանակը աճում է՝ 1993 թվականին 289 աստերոիդ[1]։
Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք։
Ուղեծրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս պահին հայտնաբերված են այս ընտանիքի ավել քան 4400 անդամներ։ Ընտանիքի ներքին սահմանը անցնում է 2,99 ա. մ. հեռավորության վրա Արեգակից, որը համապատասխանում է Յուպիտերի հետ 7:3 ուղեծրային ռեզոնանսին, իսկ արտաքին սահմանը՝ 3,03, որը համապատասխանում է 9:4 ռեզոնանսին։
ap | ep | ip | |
---|---|---|---|
min | 2,99 ա. մ. | 0,01 | 8 ° |
max | 3,03 ա. մ. | 0,13 | 12 ° |
Աստերոիդների մեծ մասը գտնվում է արտաքին սահմանի մոտակայքում, և միայն որոշ աստերոիդներ պտտվում են Արեգակին ավելի մոտ ուղեծրերով։ Աստերոիդների բաշխումը ըստ չափերի ցույց է տալիս, որ ընտանիքի տարիքը կազմում է ոչ ավելի քան 1-2 միլիարդ տարի[2].
Ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Խիրայաման ենթադրեց, որ այս աստերոիդների ընտանիքները առաջացել են ծնող աստերոիդի բախումից այլ մարմնի հետ, և հանդիսանում են այդ մարմինների բեկորներ։ Այս բացատրությունը ընդունված է մինչև այժմ[3].
Այս ընտանիքի խոշորագույն աստերոիդները[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն | Տրամագիծ | Մեծ կիսաառանցք | Ուղեծրի թեքում | Էքսցենտրիսիտետ | Հայտնաբերման տարի |
---|---|---|---|---|---|
(221) Էոս | 103,87 կմ | 3,014 ա. մ. | 10,886 ° | 0,105 | 1882 |
(339) Դորոթեա | 38,25 կմ | 3,014 ա. մ. | 9,930 ° | 0,095 | 1892 |
(450) Բրիգիտա | 33,32 կմ | 3,014 ա. մ. | 10,157 ° | 0,100 | 1899 |
(513) Ցենտեսիմա | 50,15 կմ | 3,016 ա. մ. | 9,715 ° | 0,080 | 1903 |
(562) Սալոմե | 30,67 կմ | 3,020 ա. մ. | 11,125 ° | 0,095 | 1905 |
(633) Զելիմա | 34,37 կմ | 3,018 ա. մ. | 10,916 ° | 0,086 | 1907 |
(639) Լատոնա | 71,25 կմ | 3,019 ա. մ. | 8,574 ° | 0,103 | 1907 |
(651) Անտիկլեա | 33,04 կմ | 3,024 ա. մ. | 10,770 ° | 0,098 | 1907 |
(653) Բերենիկե | 39,22 կմ | 3,013 ա. մ. | 11,287 ° | 0,044 | 1907 |
(661) Կլելիա | 48,05 կմ | 3,023 ա. մ. | 9,252 ° | 0,033 | 1908 |
(669) Կիպրիա | 31,75 կմ | 3,012 ա. մ. | 10,782 ° | 0,081 | 1908 |
(742) Էդիսոնա | 45,60 կմ | 3,013 ա. մ. | 11,211 ° | 0,120 | 1913 |
(807) Ցերասկիա | 26,24 կմ | 3,016 ա. մ. | 11,305 ° | 0,067 | 1915 |
(876) Սքոթ | 21,88 կմ | 3,012 ա. մ. | 11,331 ° | 0,109 | 1917 |
(890) Վալտրաուտ[4] | 27,33 կմ | 3,025 ա. մ. | 10,874 ° | 0,057 | 1918 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստերոիդների ընտանիքներ
- Երկրին մոտեցող աստերոիդներ
- Տրոյացի աստերոիդներ
- Դամոկլոիդներ
- Կենտավրոսներ
- Ապոլոնի աստերոիդներ
- Ամուրի աստերոիդներ
- Ատենի աստերոիդներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kozai Y. (November 29–December 3, 1993)։ Kozai, Yoshihide; Binzel, Richard P.; Hirayama, Tomohiro, ed.։ Kiyotsugu Hirayama and His Families of Asteroids (invited)։ Institute of Space and Astronautical Science, Sagamihara, Japan։ էջեր 1–6։ Bibcode:1994ASPC...63....1K
- ↑ Vokrouhlický, D.; et al. (2006)։ «Yarkovsky footprints in the Eos family»։ Icarus 182 (1): 92–117
- ↑ Bendjoya, Ph.; V. Zappala (2002)։ Bottke Jr., W. F.; Cellino, A.; Paolicchi, P.; Binzel, R. P., ed.։ Asteroid Family Identification։ Tucson: University of Arizona Press։ էջեր 613–618։ Bibcode:2002aste.conf..613B
- ↑ Degewij J., Gradie J., Zellner B (1978)։ «Minor planets and related objects. XXV - UBV photometry of 145 faint asteroids»։ Astronomical Journal 83: 643–650
|