Մարիայի ընտանիք
Մարիայի ընտանիք, համեմատաբար ոչ մեծ աստերոիդների խումբ, որոնք տեղակայված են աստերոիդների հիմնական գոտում, Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Այն հավանաբար առաջացել է երկու խոշոր մարմինների բախումից, որի արդյունքում նրանք բաժանվել են բազմաթիվ մանր մարմինների։
Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք, ի պատիվ ճապոնացի աստղագետ Կիեցուգու Խիրայամայի, ով հայտնավերել էր այս ընտանիքը, հիմնվելով այն փաստի վրա, որ այս աստերոիդների ընտանիքի մարմինները, ինչպես և մի քանի այլ ընտանիքների մարմինները ունեն իրար մոտ սպեկտրալ դաս և իրական ուղեծրի էլեմենտներ։
Այս ընտանիքը ստացել է իր անունը (170) Մարիա աստերոիդից։ Համարվում է, որ այս ընտանիքն է հանդիսանում հասարակ խոնդրիտային երկնաքարերի աղբյուր։
Այս ընտանիքի աստերոիդները տեղաբաշխված են հետևյալ ուղեծրերում՝
ap | ep | ip | |
---|---|---|---|
min | 2,5 ա. մ. | 0,077 | 14,3 ° |
max | 2,625 ա. մ. | 0,117 | 15,6 ° |
Այս պահին հայտնաբերված են այս ընտանիքի 81 աստերոիդ։ Նրանց առանձնահատկությունն է համեմատաբար մեծ ուղեծրի թեքումը 15 ° - 17 °[1]։ Այս ընտանիքի աստերոիդները շարժվում են Արեգակի շուրջ 2,5 - 2,625 ա. մ. միջակայքում ընկած մեծ կիսաառանցքներով, որը համապատասխանում է Յուպիտերի հետ 3:1 ուղեծրային ռեզոնանսին։
Այս ընտանիքի ամենամեծ աստերոիդները
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունը | Տրամագիծ | Մեծ կիսաառանցք | Ուղեծրի թեքում | Էքսցենտրիսիտետ | Հայտնաբերման տարին |
---|---|---|---|---|---|
(170) Մարիա | 44,3 կմ | 2,554 ա. մ. | 14,385 ° | 0,063 | 1877 |
(472) Հռոմ | 47,27 կմ | 2,543 ա. մ. | 15,802 ° | 0,095 | 1901 |
(575) Ռենատե | 21,26 կմ | 2,555 ա. մ. | 15,027 ° | 0,127 | 1905 |
(616) Էլլի | 18,15 կմ | 2,553 ա. մ. | 14,967 ° | 0,058 | 1906 |
(660) Կրեսցենցիա | 42,24 կմ | 2,534 ա. մ. | 15,219 ° | 0,107 | 1908 |
(714) Ուլուլա | 39,18 կմ | 2,535 ա. մ. | 14,271 ° | 0,057 | 1911 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստերոիդների ընտանիքներ
- Երկրին մոտեցող աստերոիդներ
- Տրոյացի աստերոիդներ
- Դամոկլոիդներ
- Կենտավրոսներ
- Ապոլոնի աստերոիդներ
- Ամուրի աստերոիդներ
- Ատենի աստերոիդներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիայի ընտանիքի դինամիկ զարգացման մոդելավորում Արխիվացված 2010-08-10 Wayback Machine
- Աստերոիդների բաշխումը Մարիայի ընտանիքում Արխիվացված 2010-08-10 Wayback Machine
- Մարիայի ընտանիքի ուղեծրային էլեմենտների անիմացիա
|