Պալասի ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պալասի ընտանիք, B դասի աստերոիդների խումբ է, որոնք պտտվում են խիստ թեքված ուղեծրերով աստերոիդների հիմնական գոտու կենտրոնական մասում[1], այն հայտնաբերվել է դեռևս 1928 թվականին ճապոնացի աստղագետ Կիեցուգու Հիրայամայի կողմից։

Ընտանիքի առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալասի ընտանիքի տեղաբաշխումը և կառուցվածքը

(2) Պալաս աստերոիդը համարվում է չափերով երկրորդը աստերոիդների գոտում, նրա միջին տրամագիծն է 550 կմ։ Ընտանիքի մյուս աստերոիդները շատ անգամ նրան զիջում են չափեով, օրինակ նրանցից խոշորագույնը՝ (5222) Իոֆֆե աստերոիդը ունի անկյունագծով ընդամենը 22 կմ չափ։ Ընտանիքի մեջ հազվագյուտ B դասի աստերոիդների գերակշիռ քանակը և Պալասի և մյուս անդամների չափերի կտրուկ տարբերությունը վկայում են այն մասին, որ ընտանիքը հանդիսանում է Պալասի մեկ այլ խոշոր մարմնի հետ ընհարման արդյունք, ինչպես և Վեստայի ընտանիքի դեպքում։ Այդ մարմնի Պալասի մակերևույթի հետ ընդհարման պահին թողել է խոշոր հարվածային խառնարան, և դուրս է մղել Պալասից բազմաթիվ մանր բեկորներ, որոնք և հետագայում ձևավորել են ընտանիքը։ Եվս մեկ այս ընտանիքի հնարավոր անդամ է դիտարկվում (3200) Ֆաետոն աստերոիդը, որը հանդիսանում է Գեմենիդներ ասուպային հոսքի աղբյուր[2]։

Իրական ուղեծրի էլեմենտների հիմնական միջակայքը բերված է աղյուսակում՝

ap ep ip
min 2,71 ա. մ. 0,25 32 °
max 2,79 ա. մ. 0,31 34 °

Տվյալ աստղագիտական էպոխայում ուղեծրի էլեմենտների միջակայքը, ընտանիքի աստերոիդների հիմնական մասի համար բերված է ստորև`

a e i
min 2,71 ա. մ. 0,13 30 °
max 2,79 ա. մ. 0,37 38 °

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սելինո և ընկ., (2002)
  2. «"Exploding Clays Drive Geminids Sky Show?"». 2010 թ․ հոկտեմբերի 10. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A. Lemaitre & A. Morbidelli, Proper elements for highly inclined asteroidal orbits, Celestial Mechanics and Dynamical Astronomy, Vol. 60, pp. 29 (1994).
  • Y. Kozai Secular perturbations of asteroids and comets In: Dynamics of the solar system; Proceedings of the Symposium, Tokyo, Japan, May 23-26, 1978. Dordrecht, D. Reidel Publishing Co., 1979, p. 231-236; Discussion, p. 236, 237.
  • A. Cellino et al. "Spectroscopic Properties of Asteroid Families", in Asteroids III, p. 633-643, University of Arizona Press (2002). (Table on page 636, in particular).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]