Ֆերնանդու Կորդոզու
Ֆերնանդու Կորդոզու | |
Կուսակցություն՝ | Բրազիլիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սան Պաուլուի համալսարան (1952) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, սոցիոլոգ, գրող և սոցիոլոգ |
Ծննդյան օր | հունիսի 18, 1931[1][2][3][…] (93 տարեկան) |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4] |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Ամուսին | Patrícia Kundrát? |
Կայք՝ | ifhc.org.br |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ֆերնանդու Էնրիկի Կորդոզու (պորտ.՝ Fernando Henrique Cardoso, հունիսի 18, 1931[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]), բրազիլացի սոցիոլոգ և պետական գործիչ, Բրազիլիայի նախագահը 1995-2003 թվականներին։ Բրազիլիայի առաջին նախագահը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով (1998 թվականին)։ 2001 թվականից Բրազիլիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատվավոր նախագահն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերնանդու Կարդոզուն ծնվել է 1931 թվականի հունիսի 18-ին Բոտաֆոգոյում՝ Ռիո դե Ժանեյրոյի շրջաններից մեկում, տոհմական զինվորականների ընտանիքում, նրա հայրը մասնակցել է տենենտիստների ապստամբությանը։ Նա ուսումնասիրել է սոցիոլոգիան Սան Պաուլուի համալսարանում, 1952 թվականին ստացել է հասարակական գիտությունների բակալավրի աստիճան։ Ավելի ուշ, նույն համալսարանում սոցիոլոգիայի մագիստրոսի և դոկտորի աստիճան։ 1953 թվականին ամուսնացել է Ռութ Կորեա Լեյթ Կարդոզայի հետ (պորտ․՝ Ruth Corrêa Leite Cardoso, մահացել է 2008 թվականի հունիսի 24-ին։
Երիտասարդ տարիքում զբաղվել է մարքսիզմով և էկզիստենցիալիզմով։ 1960 թվականին եղել է Ժան-Պոլ Սարտրայի դասախոսությունների Բրազիլական դասընթացի թարգմանիչը։
1964 թվականին հաստատված ռազմական ռեժիմի տարիներին որոշ ժամանակ ապրել է Չիլիում և Ֆրանսիայում։ 1968 թվականին լինելով Փարիզի X-Նանտեր համալսարանի դասախոս, ակտիվորեն մասնակցել է ուսանողական հեղափոխական շարժմանը։ Նույն տարում վերադարձել է հայրենիք։
Կարդոզոն համարվում է Պ․ Բարանի և Ս․ Ֆուրտադոյի հետ միասին, կախվածության զարգացման տեսության դասականը, որը պնդում էր ծայրամասային տնտեսությունների սահմանափակ անկախ զարգացման հնարավորությունը՝ միաժամանակ պահպանելով ազգային նպատակների և խնդիրների գերակայությունը միջազգային կապիտալի շահերի նկատմամբ։ Ավելի քան 20 գրքի հեղինակ է[15]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականից մինչև 1992 թվականը եղել է Սան Պաուլու նահանգի սենատոր։ 1988 թվականին Կարդոզուն հիմնադրել է բրազիլական Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և գլխավորել է կուսակցական խմբակցությունը Դաշնային Սենատում մինչև 1992 թվականը։
1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի մայիս եղել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար։ 1993 թվականի մայիսից մինչև 1994 թվականի ապրիլը, Իտամար Ֆրանկուն՝ կից ֆինանսների նախարարը պատրաստել և իրականացրել է «Ռեալ ծրագիր»-ը, որի արդյունքում տնտեսությունը կայունացել է։
1994 թվականին հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ ստանալով ձայների 53%-ը։ Պաշտոնը ստանձնել է 1995 թվականի հունվարի 1-ին։ 1998 թվականին ստացել է ձայների 52․91 %-ը և վերընտրվել երկրորդ նախագահական ժամկետով։ Նախագահական երկու ժամկետի ընթացքում երկրի փոխնախագահն էր Մարկ Մասիելը։
Չնայած ձախակողմյան անցյալին, հանդես է եկել տնտեսական նեոլիբերալիզմի դիրքերից։ Կարդոզուի նախագահության ընթացքում կառավարությունը զգալի ջանքեր է գործադրել առավելապես պետական տնտեսությունից անցնել դեպի առավելապես շուկայական տնտեսություն։ Կոնգրեսը հավանության է արժանացրել մի քանի օրենքներ, որոնք մեծ մասամբ բացել են տնտեսությունը մասնավոր հատվածի մասնակցության համար և ավելացրել նրա գրավչությունը օտարերկրյա ներդրողների համար։ 2003 թվականի վերջին սեփականաշնորհման ծրագիրը, որը ներառում էր պողպատաձուլական և էներգետիկ ձեռնարկությունների և հեռակապի ընկերությունների վաճառքը, ավելի քան 90 մլրդ ԱՄՆ դոլարի շահույթ է տվել։
Չնայած իր քաղաքական հակառակորդների կշտամբանքներին՝ Կարդոզուն իրեն ձախակենտրոն քաղաքական գործիչ է համարում։ Նրա քաղաքականության վերլուծությունը ցույց է տալիս, որ այն միշտ ունեցել է սոցիալական ուժեղ բաղադրիչ. կենսաթոշակային բարեփոխումը վերջ է տվել պետական ծառայողների և պետական ընկերությունների աշխատակիցների համար չարդարացված բարձր կենսաթոշակներին։
2003 թվականից ղեկավարում է Սան Պաուլուի Ֆերնանդու Էնրիկի Կարդոզուի (iFHC) ինստիտուտը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանի Շքանշան (Մեծ Բրիտանիա)
- Փղի Շքանշան (Դանիա)
- Ինֆանտ Դոն Էնրիկեի շքանշան և ազատության շքանշան (Պորտուգալիա)
- Ռումինիայի Աստղի Շքանշան
- 1 դասի կրկնակի սպիտակ խաչի շքանշան (Սլովակիա, 2001 թվականի հունիսի 29)[16]
- 2000՝ Asturian Princess Award միջազգային համագործակցության համար։
- 2012՝ Կլյուգի մրցանակ
Գրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фернандо Энрике Кардозо, Энцо Фалетто[es] Зависимость и развитие Латинской Америки. Опыт социологической интерпретации. = Dependencia y desarrollo en América Latina. Ensayo de interpretación sociológica. — Институт Латинской Америки РАН, 2002.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 https://acervo.museudapessoa.org/pt/conteudo/pessoa/152563
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
- ↑ https://archiv.prezident.sk/schuster/index24b1.html?372 (словацк.)
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 499. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ https://www.usal.es/doctorados-honoris-causa
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ Resolución N° 758/995. ENTREGA DE MEDALLA DE LA REPUBLICA ORIENTAL DEL URUGUAY. FERNANDO HENRIQUE CARDOSO — National Directorate of Official Printings and Publications, 1995.
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ https://www.univ-lyon2.fr/universite/bourses-prix-et-distinctions/dhc
- ↑ TODOS OS VENCEDORES (порт.)
- ↑ Фернандо Энрике Кардозо: «Только демократия может укротить рынок»
- ↑ Rad bieleho dvojkríža, I. trieda Արխիվացված 2011-05-15 Wayback Machine(սլովակ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնանդու Կորդոզու» հոդվածին։ |
|
- Հունիսի 18 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռիո դե Ժանեյրո քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Բրազիլացի սոցիոլոգներ
- Բրազիլիայի նախագահներ
- Բրազիլացի պետական գործիչներ
- Բրազիլացի դիվանագետներ
- Բրազիլացի ակադեմիկոսներ
- Բրաունի համալսարանի դասախոսներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Ֆուլբրայթի կրթաթոշակակիրներ