Իտամար Ֆրանկու
Իտամար Ֆրանկու | |
![]() | |
Կուսակցություն՝ | AGIR?, Cidadania?, Բրազիլական դեմոկրատական շարժում, Partido Progresista Liberal? և Brazilian Labour Party? |
---|---|
Կրթություն՝ | School of Engineering of Juiz de Fora? |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունիսի 28, 1930[1][2] |
Ծննդավայր | Ատլանտյան օվկիանոս, Բրազիլիա |
Վախճանի օր | հուլիսի 2, 2011[3][1][2] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
Թաղված | Կոնտաժեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Իտամար Ֆրանկու (պորտ.՝ Itamar Augusto Cautiero Franco, հունիսի 28, 1930[1][2], Ատլանտյան օվկիանոս, Բրազիլիա - հուլիսի 2, 2011[3][1][2], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի քաղաքական գործիչ, Բրազիլիայի 33-րդ նախագահ (1992-1995 թվականներ)։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտամար Ֆրանկուն ծնվել է Ռիո դե Ժանեյրոյից Սալվադոր լողացող նավում[4]։ Իտամար անունը կազմված է նավի անունից «Իտա» և մար բառից, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «ծով»։
Իտամարը մեծացել և կրթություն է ստացել Մինաս Ժերայս նահանգի Ժուիս դի Ֆորա քաղաքում։ Այնտեղ 1955 թվականին ստացել է ինժեների դիպլոմ։ 1965-1971 և 1973-1974 թվականներին Իտամար Ֆրանկուն եղել է Ժուիս դի Ֆորայի քաղաքապետը։
Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանկուն քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել 1974 թվականին և հաջողությամբ մասնակցել է Մինաս-Ժերայս նահանգից Դաշնային սենատի ընտրություններին։ Շուտով նա դարձավ Բրազիլիայի Դեմոկրատական շարժում կուսակցության ավագ ֆիգուր, որը 1964 թվականից Բրազիլիայի ռազմական վարչակարգի պաշտոնական ընդդիմությունն էր։ Ֆրանկուն սենատորի պաշտոնում վերընտրվել է 1982 թվականին։ 1986 թվականին նա առաջադրվել էր Լիբերալ կուսակցությունից Մինաս Ժերայսի նահանգապետի պաշտոնում, սակայն պարտություն կրեց։
1989 թվականին Ֆրանկուն լքեց Լիբերալ կուսակցությունը և միացավ վերակառուցման փոքրիկ Ազգային կուսակցությանը, որտեղ դարձավ նախագահի թեկնածու՝ Ֆեռնանդու Կոլոր դի Մելուի գործընկերը։ Կոլոր դի Մելուն հաղթեց և Ֆրանկուն դարձավ Բրազիլիայի փոխնախագահ։
Նախագահի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականին Կոլոր դի Մելուն մեղադրվեց կոռուպցիայի մեջ և ստիպված եղավ թողնել նախագահի պաշտոնը։ Ֆրանկուն նախագահի պարտականությունները կատարում էր 1992 թվականի սեպտեմբերից մինչև նույն տարվա դեկտեմբերը, երբ հայտարարվեց Կոլորի իմպիչմենտի մասին որոշումը։ Այդ պահից Ֆրանկին պաշտոնապես զբաղեցրել է նախագահի պաշտոնը։
Ֆրանկուն իշխանության եկավ Բրազիլիայում ծանր տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ գնաճը 1992 թվականին հասել էր 1100%-ի և գրեթե 6000%-ի 1993 թվականին։ Ֆրանկուն ֆինանսների նախարար է նշանակել Ֆերնանդու Էնրիկե Կարդոզային, որը վարել է «Ռեալ ծրագիր» և կայունացրել է տնտեսությունը։ Կարդոզուն դարձել է նախագահի պաշտոնի պաշտոնական թեկնածու և 1995 թվականին զբաղեցրել այդ պաշտոնը։ Սակայն շուտով Ֆրանկոն դարձավ Կարդոզայի կառավարության հակառակորդը։
Հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդ ժամանակից ի վեր Ֆրանկուն ծառայել է Բրազիլիայի դեսպան Պորտուգալիայում, ապա Վաշինգտոնում՝ Ամերիկյան երկրների կազմակերպությունում Բրազիլիայի դեսպան։ 1998-2003 թվականներին գլխավորել է Մինաս-Ժերայսի նահանգը, որից հետո նշանակվել է Իտալիայում Բրազիլիայի դեսպան։
Իտամար Ֆրանկուն մահացել է 2011 թվականի հուլիսի 2-ին Սան Պաուլուի հիվանդանոցներից մեկում՝ թոքաբորբից[5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած էր Աննա Էլիզա Ժուներուսի հետ[6], ամուսնալուծվել է 1971 թվականին՝ ունենալով երկու դուստր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://edition.cnn.com/2011/WORLD/americas/07/02/brazil.former.president/index.html?eref=edition_americas
- ↑ Brazil’s leader all at sea as economy sinks: Itamar Franco’s course is still uncertain, writes Phil Davison in Rio de Janeiro — World, News — The Independent
- ↑ «Morre o senador e ex-presidente Itamar Franco aos 81 anos, Saturday, July 2, 2011»։ Արխիվացված է օրիգինալից July 5, 2011-ին։ Վերցված է August 6, 2019
- ↑ Джунерус,Юнерус
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|